Մխիթարյան. Ամենակարևորը հաղթելն էր և երեք միավոր վաստակելը
Գերմանիայի առաջնության երկրորդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ «Այնտրախտի» նկատմամբ:
Բունդեսլիգայի պաշտոնական կայքը ներկայացրել է գերմանական առաջնությունում իր նորամուտը նշած Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետխաղյա տպավորությունները. «Սա իմ առաջին խաղն էր, և ես պետք է շնորհակալություն հայտնեմ երկրպագուներին: Նրանք իրոք օգնեցին ինձ այսօր: «Բրաունշվեյգը» դժվար մրցակից էր: Նրանք վստահ էին խաղում և փակել էին տարածությունը, բայց մենք հիանալի երկրորդ խաղակես ունեցանք: Ամենակարևորը հաղթելն էր և երեք միավոր վաստակելը»,-ասել հայազգի ֆուտբոլիստը:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
allsport.am