Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբեդ գյուղի հատվածում
Լոռու մարզում քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբեդ գյուղի հատվածում՝ հաջակցություն տավուշցիների։
Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել են «Ցեղասպանությունը կրկնվում է, եթե չի դատապարտվում», «Ցավը պետք է վերածվի ցասման, մենք մեր երկրում ճորտ չենք լինելու» և այլ գրություններով պաստառներ։
Ճանապարհը փակ է եղել մոտ մեկ ժամ, ինչից հետո ժամանել են ոստիկանության ծառայողներ ու երկար բանակցություններից հետո ճանապարհը բացվել է։ Այնուամենայնիվ մասնակիցները դեռ տեղում են և շարունակում են իրենց անհնազանդության ակցիան։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է հանրապետության տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ են իրականացվում։ Բողոքի ալիքը բարձրացավ նախ Տավուշի մարզում, սակայն կարճ ժամանակ անց հաջակցություն տավուշցիների անհնազանդության ակցիաներ կսկսեցին իրականացվել նաև այլ մարզերում, ինչպես նաև մայրաքաղաքում։