Երևան, 13.Մայիս.2024, 00:00 |
Մյասնիկյան պողոտայից քաղաքացիներին բերման են ... Քաղաքացիներն փակել են Քոչար-Վաղարշյան խաչմերո... Հանրապետության փողոցը այս պահին ևս փակ է Տիգրան Մեծի պողոտան այս պահին (տեսանյութ) Սրբազանի կոչով քաղաքացիները փողոցներ են փակու... Հյուսիսային Մակեդոնիայի առաջին կին նախագահը դ... Երևանում մեկնարկել են անհնազանդության ակցիանե... Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոնների... Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թ... Բժիշկը պատմել է ինսուլտի արտասովոր ախտանիշներ... ԱՄՆ-ում կյանքից հեռացել է տղամարդը, որին աշխա... Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է ... Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնու... Բելգորոդում հրթիռակոծության հետևանքով շենք է ... Փրկարարները վնասված ծառերը տեղափոխել են անվտա... Հայտնաբերվել է նոր տարբերություն քաղցկեղի և ա... Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ ... Այսօրվա հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությու... Շոյգուն նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի ... Ես երազում եմ, աղոթում եմ, որ Բագրատ Սրբազանի... Շոյգուն ազատվել է պաշտոնից. Պուտինը ՊՆ ղեկավա... 106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատար... Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ Ե... Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհա... Ատեստավորման քննությունների գերազանցիկը. Թամա... Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հուման... Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Nissan»-ը... Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր... Իսրայելն առաջ է շարժվում Գազայի հյուսիսային հ... Արարատ-Արմենիան առաջին անգամ դարձավ Հայաստանի... Հենց հիմա փակ է Բագրատաշենի ճանապարհը. Բագրատ... Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռն... Պարոն Աբազյան, դադարեցրեք հեռախոսային հարձակո... Այս համաժողովրդական, առանց գույների, բայց բոլ... Ամեն օրվա ավարտին կհանդիպենք Սուրբ Աննա եկեղե... Փարաջանովի շունչը՝ Գյումրու Սերգեյ Մերկուրովի... Ժամը 8-ից սկսում ենք դասադուլներ, գործադուլնե... Պատրաստ եմ ցանկացած պատասխանատվություն ստանձն... Գազայի հատվածում հրադադար կարող է լինել հենց ... Ոստիկանությունը լրացուցիչ ուժեր է կուտակել Հա... Մեր խնդիրը երիտասարդության պասիվ հատվածի ներգ... Ես դուրս եմ եկել պայքարի, որովհետև մենք ապրու... Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը լսում է Սրբազ... Այսօր Մբապեն իր վերջին տնային հանդիպումը կանց... Ողբերգական դեպք՝ Երևանում. թիվ 39 երթուղին սպ... Այսօր այս հարթակի վրա են թե՛ մտքի, թե՛ հոգու ... Աշխատանքային այցով Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործ... Այս օրերի ընթացքում մենք դրսևորել ենք բացառիկ... Շատերին հետաքրքրում է մեկ հարց՝ պատերազմ լինե... Տղերք ջան, շուտով ձեր ազատության ժամը գալու է... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաք... Օդի ջերմաստիճանը կնվազի Ֆրանսիայի հայերը հավաք են կազմակերպել՝ ի աջակ... Վեհափառ Հայրապետն իմ հայրն է. այսօր ամեն ինչ ... «Ես այսօր ուզում եմ հրապարակավ դիմել Ձեզ»․ Կա... Եթե մենք չենք հիասթափվել, թող ոչ ոք չհիասթափվ... Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռա... Հանրապետության հրապարակի բեմում նահատակված տղ... Ես պատրաստ եմ առաջինը ձեռք մեկնել այդ մարդկան... Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ ն... Մենք փոքր քայլերի գեղեցիկ արվեստը գիտենք և շա... Երևանում հայտնաբերված բիայնական դամբարանը՝ «Բ... Երիտասարդները երթով գնում են Հանրապետության հ... Նարեկ Սիմոնյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացու... Պայքարում ենք հանուն միասնականության, այլ ոչ ... Շուռնուխի բնակիչների համար 2024 թ․ բյուջեում ... Ով մտավորական է, այստեղ է. թող ոչ ոք չնեղանա.... Երիտասարդների ցասումը երկար չի սպասեցնի. Հենր... Պայթյուն՝ Արարատ գյուղի բենզալցակայաններից մե... Բեռնատարի սրահի խցիկում հերոին կար Երիտասարդական երթ դեպի Հանրապետության հրապարա... Արթիկում այսօր ի աջակցություն «Տավուշը հանուն... Եկեղեցու ներկայիս ակտիվությունն ունի խորհրդան... Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահար... Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրությու... Անչելոտին պատասխանել է Մբապեի հավանական տրանս... Առաջիկա օրերին նախատեսվում է ՄԱԳԱՏԷ-ի ներկայա... Երևանում ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և... Ոստիկանների բռնի գործողությունների արդյունքու... Լույս աշխարհ է եկել անմահացած Անդրանիկ Վարդան... Թող բացվեն մեր աչքերը․ Բագրատ Սրբազանի քարոզը... Գործարկվելու է էլեկտրական շչակ Ձեզ վստահված է կարևոր առաջնագիծ. Անահիտ Ավանե... Ռուս սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունի... Տարադրամի փոխարժեքները մայիսի 12-ին Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շար... Շվեյցարիայի փոխկանցլերը հանկարծամահ է եղել լե... Բոլորին այսօր հրավիրում եմ Հանրապետության հրա... Հայ Առաքելական եկեղեցու մասնիկն եմ, սա պայքար... Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա ... Էնդոկրինոլոգը ցրել է երեխաների սննդի մասին հի... Լոռու մարզում ծննդյան արարողության մասնակիցնե... «Յոթ տղամարդով ծեր կնոջ հախից մի կերպ եկան...... Շարժման չմիանալու արդյունքում պատերազմի վերսկ... Այս լուսանկարը չհուսալքվելու, տասնյակ հազարավ... «Օրհնվեք, Աստված պահապան». առողջական վիճակս լ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Վթարային ջրանջատում` Երևանում Մենք կարող ենք բանակին ասել՝ 44 օր կռվի, բայց... Կարևոր է, որ արթնացնելու գործընթացը սկսվել և ...

Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս

Հունաստանում Հայաստանի դեսպանության և Աթենքի ակադեմիայի նախաձեռնությամբ և կազմակերպմամբ Աթենքի ակադեմիայի գլխավոր սրահում տեղի է ունեցել գիտական միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին։

Հունաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ միջոցառման նախագահող Աթենքի Ակադեմիայի նախկին նախագահ, ակադեմիկոս Միխայիլ Ստաթոպուլոսը, ողջունելով հյուրերին, շեշտել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման և միջազգային ճանաչման կարևորությունն ու ընդգծել Հունաստանի կողմից դրա ճանաչման փաստը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Հունաստանի Հանրապետության վարչապետի ներկայացուցիչ Յաննիս Խրիսուլակիսը` անդրադարձ կատարելով երկու ժողովուրդներին միավորող ընդհանուր արժեքներին, դարավոր կապերին և պատմության ընթացքում կիսած ընդհանուր ճակատագրին: Նա նշել է, որ հենց հայերի ցեղասպանության անպատժելիությունը հանգեցրել է հետագայում նաև հույների ցեղասպանությանը և այդ պատճառով՝ ցեղասպանությունների կանխարգելման ու հանուն հաջորդ սերունդների անհրաժեշտ է շարունակել պայքարը արդարության համար։ Յաննիս Խրիսուլակիսն ընդգծել է, որ այդ պայքարում հույն ժողովուրդը եղբայրական ժողովրդի՝ հայերի կողքին է:

Ողջույնի խոսքով հանդես է եկել Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել Աթենքի ակադեմիայում միջոցառման կազմակերպման համար, որը հատկապես արժևորվում է Հունաստանի նախկին նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի և Հայաստանից հրավիրված Արա Քեթիբյանի՝ որպես հիմնական բանախոսների մասնակցությամբ:

Դեսպան Մկրտչյանն անդրադարձել է ցեղասպանության իրագործման ընթացքին ներհատուկ մի շարք գործոնների, ինչպիսիք են մի կողմից դրա ժխտողականությունը, մյուս կողմից՝ արդարացումը և, ի վերջո, ցեղասպանների հերոսացումը, ինչն անպատժելիության հետևանք է։

Դեսպանը ներկայացրել է, թե ինչ քայլեր են ձեռնարկվում Հայաստանի կողմից ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ, որոնցից առաջինը Հայաստանի անվտանգային միջավայրի ամրապնդումն է, դիմադրողականության բարձրացումը, վստահելի գործընկերների հետ հարաբերությունների խորացումը, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը և մարդու իրավուքների հարգումը երկրի ներսում։

Նա շեշետել է, որ միջազգային հարթակում այս տարի կարևոր նշանակություն ուներ Հայաստանի կողմից հերթական անգամ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում ցեղասպանության կանխարգելման բանաձևի մշակումն ու ընդունումը, ըստ որի բանաձևը շեշտադրում է ցեղասպանությունների և մարդկության դեմ իրականացրած հանցանքների վաղ նախազգուշացման և կանխարգելման մեխանիզմները, ռիսկի գործոնները ժամանակին արձանագրելը և դրանց պատշաճ արձագանք ապահովելը։ Այս համատեքստում դեսպանն անդրադարձել է ցեղասպան միջավայրի ձևավորմանը, որի ահազանգումներին ի պատասխան միջազգային հանրությունը հրատապ և շոշափելի քայլերի միջոցով պետք է կանխարգելի ցեղասպանությունը։

Տիգրան Մկրտչյանն ընդգծել է, որ «Ցեղասպան միջավայր Օսմանյան կայսրությունում ձևավորվել էր 1915 թ․-ից դեռ առաջ, որն առկա էր 1890-ական թթ-երին կամ դրանից առաջ։ Նման միջավայր առկա էր Լեռնային Ղարաբաղում նախկան հակամարտության բռնկումը 1990 թթ.-երին կամ, օրինակ 2023 թ․՝ մինչ արցախահայերի վերջնական էթնիկ զտումը, երբ ինն ամիս շարունակ շրջափակում էր, սով էր և ի վերջո ռմբակոծում»։ Դեսպանը կարևորել է 2024 թ․ դեկտեմբերին Երևանում նախատեսված հինգերորդ Գլոբալ ֆորումի անցկացումը՝ Հայաստանի կողմից ցեղասպանության և էթնիկ զտումների կանխարգելման մեխանիզմների միջազգային պայքարի համատեքստում։ Գիտաժողովի հիմնական բանախոսներն էին Հունաստանի նախկին նախագահ, Աթենքի Ակադեմիայի անդամ պրոֆ․ Պրոկոպիոս Պավլոպուլոսը և ցեղասպանագետ Արա Քեթիբյանը, որը հանդես եկավ «Հայոց ցեղասպանությունն ըստ ԱՄՆ մամուլի հրապարակումների» զեկույցով։

Հունաստանի նախկին նախագահ Պավլոպուլոսն ընդգծել է Աթենքի ակադեմիայի դերը ինչպես Հունաստանում, այնպես էլ` ողջ Եվրոպայում և աշխարհում որպես Ցեղասպանության ճանաչման առաջամարտիկի և արդարության պաշտպանի: Նա անդրադարձել է ԼՂ դեպքերին՝ զուգահեռներ տանելով երկու տարբեր ժամանակահատվածներում իրականացված հանցագործությունների միջև:

Ընդգծելով 1996թ. Հունաստանի կողմից Հայոց Ցեղասպանության պաշտոնապես ճանաչման և ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օր սահմանելու փաստը, նա շեշտել է նաև 2014 թ. դրա ժխտումը քրեականացնելու մասին օրենքի ընդունման կարևորությունը։ Ըստ նախկին նախագահի` դա այն քիչ օրենքներից էր, որի նախաձեռնող էր հանդիսանում ոչ թե կառավարությունը, այլ հենց խորհրդարանը, որն արտահայտել է հենց ողջ հույն ժողովրդի կամքը:

Մանրամասն ներկայացնելով և զուգահեռներ տանելով հայ և հույն ժողովուրդների հանդեպ 20-րդ դարի սկզբին իրականացված ոճրագործության փաստերը, նա ներկայացրել է զոհերի թվերը և դրա հետևանքները՝ որպես անպատժելիության արդյունք, որոնք դրսևորվեցին հետագայում Հոլոքոստի պարագայում, Կիպրոսում և այլ տարածաշրջաններում: Նախկին նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսն ընդգծել է․ «Անդրադառնալով «այլևս երբեք»-ին, որպես պատմական «ընթացքի ուղենիշ», այն մեզ տվել է ժամանակի և հետևանքների առումով հիմնական այն դասը, որ Հայոց ցեղասպանության հիշողությունը, ի թիվս այլոց՝ Պոնտոսի և Փոքր Ասիայի ցեղասպանությունների, պետք է միշտ կենդանի մնա՝ առանց զիջումների ու առանց նպատակահարմարության մասին հաշվարկների, ինչպիսին էլ որ լինեն դրանց ծագումն ու «ընթացքը» տվյալ պահին։

Հետևաբար, միջազգային մասշտաբով պայքարը Հայոց ցեղասպանության, բայց նաև մյուս բոլոր ցեղասպանությունների լիարժեք և ազնիվ ճանաչման համար շարունակվում է և կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը։ Բայց «այլևս երբեք»-ի դասը չի ստանում իր ամբողջական իմաստը առանց իր հիմնական «պատվիրանի» «հաստատման», որը հիմնված է «Զրո հանդուրժողականություն» հրամայականի վրա: Եվ ակնհայտ է, որ այս պատվիրանն այսօր էլ ակնհայտ հասցեատեր ունի, որը Թուրքիան է, հատկապես, երբ որպես իր կատարած ցեղասպանությունների հեղինակ, առաջին հերթին պարտավոր է առնվազն ակնհայտ ներողություն խնդրի, որը երբեք չի արտահայտել մինչ օրս: Եվ ոչ միայն դա, նա արհամարհաբար ու հանդգնորեն գնում է այնքան հեռու, որ «պարծենում» է իր բարբարոս անցյալով։ Եվ միջազգային հանրությունը և Եվրամիությունը պետք է մտածեն, որ Թուրքիայի այս հանդգնությունը «սնվում է» նրանց կողմից անհանդուրժողականության վերաբերմունք ցույց տալու անկարողությունից»։

Ամփոփելով խոսքը, նա ջերմությամբ հիշել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած իր այցելությունը՝ կոչ անելով առիթի դեպքում անպայման այցելել մեծ խորհրդանաշականություն պարոնակող այդ վայրը: Արա Քեթիբյանն իր խոսքում նախ հիմնավորված կերպով ներկայացրել է իր խմբագրությամբ լույս տեսած ժողովածուների թեմաների և ընտրության դրդապատճառները, որն իր գործընկերների հետ իրականացրել է չորս տասնամյակների ընթացքում: Նա հիմնավոր կերպով ներկայացրել է Ամերիկյան մամուլում 19-դարի վերջից մինչև 20 րդ դարի 20-ական թվականները Հայոց ցեղասպանության և կոտորածների մասին տեղ գտած հոդվածները, որոնք լավագույն կերպով ներկայացնում էին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցող իրադարձությունները:

Ընդգծվել է, որ այդ ժամանակաշրջանում ԱՄՆ-ում մամուլն արդեն իսկ բավական լայն տարածում ուներ մի կողմից։ Մյուս կողմից, ԱՄՆ-ը չեզոք երկիր էր և չէր ներքաշվում եվրոպական մայրցամաքում ծավալվող աշխարհաքաղաքական բախումներում, միաժամանակ մամուլում բազմակողմանիորեն և մանրամասն անդրադառնալով տեղի ունեցող իրադարձություններին։ Եւ այդ իմաստով Հայոց ցեղասպանության լուսաբանումը ամերիկյան ամենատարբեր լրատվամիջոցներում, որոնց հեղինակները ոչ միայն լրագրողներն էին, այլ նաև դիվանագետները, միսիոներները, հյուպատոսարանների աշխատակիցները, միանգամայն կարևորագույն աղբյուր են հանդիսանում Հայոց ցեղասպանության, ինչպես նաև հույների և ասորիների ցեղասպանությունների վերաբերյալ։

Քեթիբյանը ներկայացրել է նաև, որ տեղեկատվության հասանելիության ապահովումը Օսմանյան կայսրությունից դուրս չափազանց բարդ գործընթաց էր, քանի որ ժամանակի իշխանությունները ամեն գնով փորձում էին արգելափակել տեղեկատվության արտահոսքը երկրից, հատկապես արևելյան հատվածներից։ Եվ այնուամենայնիվ մի շարք լրատվամիջոցների, ինչպիսիք էին The New York Times-ը, The Christian Science Monitor-ը, The Washington Post-ը, The Boston Daily Globe-ը, The Chicago Tribune-ը, հաջողվել է կանոնավոր կերպով ստանալ տեղեկատվություն և լուսաբանել տեղի ունեցողը, ինչը չափազանց արժեքավոր փաստագրական վկայություն է Հայոց ցեղասպանության վերաբերյալ։

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել հայազգի նկարիչներ Էօզեն Հակոբյանի, Գագիկ Ալթունյանի, Ասատուր Բախարյանի, Էդուարդ Սացաիլյանի, Մինաս Սեմերջյանի և Մարիամ Ցակիրյանի կտավների ցուցադրության բացումը։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ս․թ․ ապրիլի 30-ը Աթենքի ակադեմիայի ցուցասրահում։

դիտվել է 147 անգամ

Այս թեմայով

Մյասնիկյան պողոտայից քաղաքացիներին բերման են ... Քաղաքացիներն փակել են Քոչար-Վաղարշյան խաչմերո... Հանրապետության փողոցը այս պահին ևս փակ է Տիգրան Մեծի պողոտան այս պահին (տեսանյութ) Սրբազանի կոչով քաղաքացիները փողոցներ են փակու... Հյուսիսային Մակեդոնիայի առաջին կին նախագահը դ... Երևանում մեկնարկել են անհնազանդության ակցիանե... Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոնների... Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թ... Բժիշկը պատմել է ինսուլտի արտասովոր ախտանիշներ... ԱՄՆ-ում կյանքից հեռացել է տղամարդը, որին աշխա... Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է ... Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնու... Բելգորոդում հրթիռակոծության հետևանքով շենք է ... Փրկարարները վնասված ծառերը տեղափոխել են անվտա... Հայտնաբերվել է նոր տարբերություն քաղցկեղի և ա... Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ ... Այսօրվա հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությու... Շոյգուն նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի ... Ես երազում եմ, աղոթում եմ, որ Բագրատ Սրբազանի... Շոյգուն ազատվել է պաշտոնից. Պուտինը ՊՆ ղեկավա... 106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատար... Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ Ե... Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհա... Ատեստավորման քննությունների գերազանցիկը. Թամա... Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հուման... Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Nissan»-ը... Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր... Իսրայելն առաջ է շարժվում Գազայի հյուսիսային հ... Արարատ-Արմենիան առաջին անգամ դարձավ Հայաստանի... Հենց հիմա փակ է Բագրատաշենի ճանապարհը. Բագրատ... Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռն... Պարոն Աբազյան, դադարեցրեք հեռախոսային հարձակո... Այս համաժողովրդական, առանց գույների, բայց բոլ... Ամեն օրվա ավարտին կհանդիպենք Սուրբ Աննա եկեղե... Փարաջանովի շունչը՝ Գյումրու Սերգեյ Մերկուրովի... Ժամը 8-ից սկսում ենք դասադուլներ, գործադուլնե... Պատրաստ եմ ցանկացած պատասխանատվություն ստանձն... Գազայի հատվածում հրադադար կարող է լինել հենց ... Ոստիկանությունը լրացուցիչ ուժեր է կուտակել Հա... Մեր խնդիրը երիտասարդության պասիվ հատվածի ներգ... Ես դուրս եմ եկել պայքարի, որովհետև մենք ապրու... Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը լսում է Սրբազ... Այսօր Մբապեն իր վերջին տնային հանդիպումը կանց... Ողբերգական դեպք՝ Երևանում. թիվ 39 երթուղին սպ... Այսօր այս հարթակի վրա են թե՛ մտքի, թե՛ հոգու ... Աշխատանքային այցով Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործ... Այս օրերի ընթացքում մենք դրսևորել ենք բացառիկ... Շատերին հետաքրքրում է մեկ հարց՝ պատերազմ լինե... Տղերք ջան, շուտով ձեր ազատության ժամը գալու է... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաք... Օդի ջերմաստիճանը կնվազի Ֆրանսիայի հայերը հավաք են կազմակերպել՝ ի աջակ... Վեհափառ Հայրապետն իմ հայրն է. այսօր ամեն ինչ ... «Ես այսօր ուզում եմ հրապարակավ դիմել Ձեզ»․ Կա... Եթե մենք չենք հիասթափվել, թող ոչ ոք չհիասթափվ... Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռա... Հանրապետության հրապարակի բեմում նահատակված տղ... Ես պատրաստ եմ առաջինը ձեռք մեկնել այդ մարդկան... Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ ն... Մենք փոքր քայլերի գեղեցիկ արվեստը գիտենք և շա... Երևանում հայտնաբերված բիայնական դամբարանը՝ «Բ... Երիտասարդները երթով գնում են Հանրապետության հ... Նարեկ Սիմոնյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացու... Պայքարում ենք հանուն միասնականության, այլ ոչ ... Շուռնուխի բնակիչների համար 2024 թ․ բյուջեում ... Ով մտավորական է, այստեղ է. թող ոչ ոք չնեղանա.... Երիտասարդների ցասումը երկար չի սպասեցնի. Հենր... Պայթյուն՝ Արարատ գյուղի բենզալցակայաններից մե... Բեռնատարի սրահի խցիկում հերոին կար Երիտասարդական երթ դեպի Հանրապետության հրապարա... Արթիկում այսօր ի աջակցություն «Տավուշը հանուն... Եկեղեցու ներկայիս ակտիվությունն ունի խորհրդան... Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահար... Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրությու... Անչելոտին պատասխանել է Մբապեի հավանական տրանս... Առաջիկա օրերին նախատեսվում է ՄԱԳԱՏԷ-ի ներկայա... Երևանում ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և... Ոստիկանների բռնի գործողությունների արդյունքու... Լույս աշխարհ է եկել անմահացած Անդրանիկ Վարդան... Թող բացվեն մեր աչքերը․ Բագրատ Սրբազանի քարոզը... Գործարկվելու է էլեկտրական շչակ Ձեզ վստահված է կարևոր առաջնագիծ. Անահիտ Ավանե... Ռուս սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունի... Տարադրամի փոխարժեքները մայիսի 12-ին Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շար... Շվեյցարիայի փոխկանցլերը հանկարծամահ է եղել լե... Բոլորին այսօր հրավիրում եմ Հանրապետության հրա... Հայ Առաքելական եկեղեցու մասնիկն եմ, սա պայքար... Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա ... Էնդոկրինոլոգը ցրել է երեխաների սննդի մասին հի... Լոռու մարզում ծննդյան արարողության մասնակիցնե... «Յոթ տղամարդով ծեր կնոջ հախից մի կերպ եկան...... Շարժման չմիանալու արդյունքում պատերազմի վերսկ... Այս լուսանկարը չհուսալքվելու, տասնյակ հազարավ... «Օրհնվեք, Աստված պահապան». առողջական վիճակս լ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Վթարային ջրանջատում` Երևանում Մենք կարող ենք բանակին ասել՝ 44 օր կռվի, բայց... Կարևոր է, որ արթնացնելու գործընթացը սկսվել և ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan