Օբամեյանգի դուբլի շնորհիվ «Բորուսսիան» հաղթեց «Այնտրախտին» (տեսանյութ)
ՍպորտԳերմանիայի առաջնության 19-րդ տուրը մեկնարկեց Բրաունշվեյգում. «Այնտրախտը» հյուրընկալել էր Դորտմունդի «Բորուսսիային»:
Հանդիպման հաշիվը բացվեց 31-րդ րոպեին, երբ գեղեցիկ գրոհը գոլով եզրափակեց Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը: 54-րդ րոպեին Բենջամին Կեսսելը վերականգնեց հաշվի հավասարությունը, սակայն տասը րոպե անց Օբամեյանգը ձևակերպեց դուբլ և միաժամանակ հանդիպման վերջնական հաշիվը:
Հաղթանակի շնորհիվ Յուրգեն Կլոպի թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 36-ի և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, իսկ «Այնտրախտը» 12 միավորով եզրափակում է աղյուսակը:
Նշենք նաև, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում էր, սակայն մրցավարի ավելացրած ժամանակահատվածում նրա փոխարեն խաղը շարունակեց Մարվին Դուկշը:
«Այնտրախտ Բրաունշվեյգ»-«Բորուսսիա Դորտմունդ»' 1:2