ԵԼ. «Այնտրախտը» պայքարից դուրս թողեց «Զալցբուրգին»
Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում փետրվարրի 28-ին տեղի ունեցավ ուժեղ քամու պատճառով հետաձգված հանդիպումը ավստրիական «ՌԲ Զալցբուրգի» և գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտի» միջև:
Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2 հաշվով, սակայն «Այնտրախտը», ընդհանուր դիմակայությունում հաղթելով 6:3 հաշվով, դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի շվեյցարական «Բազելի» հետ:
1/8 եզրափակիչի հանդիպումները տեղի կունենան մարտի 12-ին եւ 19-ին։
Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի զույգերը
«Սևիլիա» (Իսպանիա) - «Ռոմա» (Իտալիա)
«Իստանբուլ Բաշակշեհիր» (Թուրքիա) - «Կոպենհագեն» (Դանիա)
«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Վուլվերհեմփթոն» (Անգլիա)
«Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) - «Բայեր» (Գերմանիա)
«Վոլֆսբուրգ» (Գերմանիա) - «Շախտյոր» (Ուկրաինա)
«Ինտեր» (Իտալիա) - «Խետաֆե» (Իսպանիա)
ԼԱՍԿ (Ավստրիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա) - «Բազել» (Շվեյցարիա)