«Նա դեռ թույլ է». Ջասթին Բիբերի ընկերները մտահոգված են նրա վիճակով
Ջասթին Բիբերը վերջերս երկար ժամանակ անց առաջին անգամ ելույթ ունեցավ Coachella երաժշտական փառատոնում։ Դրանից հետո համացանցում բոլորը սկսեցին խոսել առողջական խնդիրներից հետո ռեփերի մոտալուտ վերադարձի մասին։ Սակայն արտիստի ընկերները պնդում են, որ նա դեռ պատրաստ չէ, փոխանցում է Showbiz-ը։
In Touch Weekly-ին ինսայդերներից մեկը պատմել է, որ Ջասթին Բիբերը տարօրինակ կերպով է վարվում կուլիսներում: Նա նշել է, որ չնայած նրան, որ մոտ երկու տարի է անցել, ինչ արտիստի հայտնաբերել են Ռեմսի Հանթի համախտանիշը, նա լավ տեսք չունի։ «Նա դեռ թույլ է և ամբողջ հանգստյան օրերին ուժասպառ էր թվում», – ասել է երգչին մոտ կանգնած աղբյուրը։ Նա նաև նշել է, որ վերջին շրջանում արտիստի կյանքը նման է կառուսելի։ «Դա մի քանի լուրջ վերելքներ ու վայրէջքներ է ունեցել»,- նշել է նա։
Սակայն, բարեբախտաբար, ամեն բան լավ է Ջասթին Բիբերի անձնական կյանքում։ Չնայած լուրեր էին պտտվում, որ Հեյլի Բիբերը ցանկանում է բաժանվել ռեփերից։