Հենրիխ Մխիթարյան. Ձախողում չի լինի, եթե դուրս չգանք Եվրո-2016-ի եզրափակիչ փուլ
«Արմենիա» հեռուստաընկերության «Ֆուտբոլի ժամը» հաղորդման հերթական հյուրը 2013 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, Դորտմուտի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն էր:
Հաղորդման ընթացքում Մխիթարյանն անդրադարձավ 2014 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլում Հայաստանի հավաքականի խաղերին և նշեց, որ տնային հանդիպումների վատ արդյունքները պայմանավորված էին հարձակվողական ֆուտբոլ ցուցադրելով:
«Երևանյան խաղերում վատ հանդես գալը պայմանավորված է հարձակողական ֆուտբոլ խաղալով, չկարողացանք համբերել ու սայթաքեցինք: Դրսի խաղերի ժամանակ ավելի համբերատար ու զգույշ էինք, ինչն էլ հաջողություն բերեց: Թիմի ներսում ոչ մի խնդիր չի եղել. պարզապես մի պահ կարծեցինք, թե հաջողությունը մեր կողմն է, իսկ Մալթայից կրած պարտությունից հետո շատ ճիշտ ժամանակին իջանք երկնքից:
Մենք ընդամենը 20 տարվա առաջնություն ունենք, և եթե չկարողանանք դուրս գալ 2016 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ, ձախողում չի լինի: Պետք է հաղթել բոլոր խաղերում և դուրս գալ խմբից: Պետք է մտածել կոնկրետ խաղը հաղթելու մասին, մնացածը արդեն ինքնըստինքյան կստցվի»,-ասաց Մխիթարյանը հաղորդման ժամանակ: