Նոր Զելանդիայում զբոսաշրջիկներին արգելել են լողալ դելֆինների հետ
Նոր Զելանդիայի կառավարությունն արգելել է այցելուներին լողալ դելֆինների հետ Կղզիների Ծոցում, քանի որ, ըստ հետազոտության, մարդու հետ փոխազդեցությունը հանգեցնում է դրանց թվի կրճատմանը, հաղորդում է Lonely Planet-ը:
Դելֆինների հետ լողալու արգելքը վերաբերում է 144 կղզուց բաղկացած տարածաշրջանի Հյուսիսային կղզու տուրօպերատորներին:
Համաձայն բնական պաշարների պահպանության բաժնի հետազոտության արդյունքների՝ այցելուները «չափազանց շատ են սիրում դելֆիններին», եւ մարդու հետ փոխազդեցությունը «էապես ազդում է սննդային վարքի եւ հանգստի ոճի վրա»:
Ինչպես հաղորդում է New Zealand Herald պարբերականը, ներկայումս դելֆիններն անցկացնում են ցերեկային ժամերի շուրջ 86 տոկոսը առնվազն մեկ նավի ներկայությամբ: Մարդկանց հետ շփումից զատ ավելի շատ ժամանակով նրանց ապահովելու համար բնական պաշարների պահպանության բաժինը նաեւ սահմանափակել է նավերի ժամանման ժամանակահատվածը. այժմ մարդիկ կարող են շփվել ծովային կաթնասունների հետ միայն առավոտյան եւ ցերեկը մինչեւ 20 րոպե ահմանաչափով: