Մասկն արբանյակային ինտերնետ-կապ է գործարկել Ինդոնեզիայում
![](/timthumb.php?src=disc/19-05-24/f2c23ae35385829ee982f51972690947.jpg&w=450)
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ Ինդոնեզիայում Starlink արբանյակների միջոցով ինտերնետ կապ է գործարկել։
Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ինձ համար պատիվ է Starlink-ի գործարկումը Ինդոնեզիայում»,- գրել է Մասկը:
Agence France-Presse-ի փոխանցմամբ՝ բացումը տեղի է ունեցել Դենպասար քաղաքի կլինիկաներից մեկում։