Արևմտյան Աֆրիկայում ափ են նետվել հարյուրավոր դելֆիններ (Տեսանյութ)
Արեւմտյան Աֆրիկայում Կաբո Վերդեում Բոա Վիշտա կղզու ափ են նետվել 200-ից ավելի դելֆիններ: Տեղացիները եւ զբոսաշրջիկները փորձել են կենդանիներին փրկել՝ նրանց վրա ջուր լցնելով եւ օվկիանոս քարշ տալով, բայց այդ դելֆիններից շատերը կրկին ափ են նետվել, հայտնում է Nat-geo-ն՝ վկայակոչելով The Republic-ը:
Ընդհանուր առմամբ, սատկել է 136 առանձնյակ:
Կղզու իշխանությունները սպասում են Իսպանիայից փորձագետների ժամանմանը, որոնք կփորձեն պարզել դելֆինների նման վարքագծի պատճառը:
Գիտնականները տարակարծիք են դելֆինների եւ կետերի շրջանում ինքնասպանությունների դեպքերի առնչությամբ: Վարկածներից մեկով՝ ափ են նետվում հիվանդ կենդանիները, իսկ ցեղակիցները հետեւում են նրանց՝ փորձելով օգնել: Եվս մեկ վարկած է դելֆինների մոտ միջավայրի ակուստիկ վերահսկողության կորուստը: Կենսաբանները նաեւ ենթադրում են, որ կենդանիները ափ են նետվում՝ փորձելով խուսափել դելֆինների այլ վտառի հարձակումից: