ԱԱԾ-ն ընդունում է սահմանի պահպանությունը, դրա համար մուտքն արգելված է. ոստիկանության Տավուշի բաժնի պետ
![](/timthumb.php?src=disc/19-05-24/f73a2573a6bc7d6593a402ee080117b6.jpg&w=450)
ԱԱԾ սահմանապահ զորքերը սահմանի ստանձման վերաբերյալ որոշակի աշխատանքներ են իրականացնում, այսինքն ելնելով օպերատիվ իրավիճակից բացի տվյալ գյուղի բնակիչներից, ժամանակավորապես այլ մարդկանց մուտքը գյուղ արգելված է: Այս մասին լրագրողներին հայտնել է ոստիկանության Տավուշի բաժնի պետը` նշելով, որ դա է պատճառը, որ ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում:
Ոստիկանության Տավուշի բաժնի պետը ասաց, որ չի կարող ասել, թե որքան ժամանակ դեռ ճանապարհը փակ կմնա:
Նշենք, որ մի խումբ պատգամավորների հաջողվեց դաշտամիջյան ճանապարհով հասնել Կիրանց: Կիրանցի մոտ այս պահին բազմաթիվ քաղաքացիբներ կան, որոնց արգելում են մտնել Կիրանց: