Դիբալային 5 օր ժամանակ է տրվել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ համաձայնության գալու համար
Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունն ակումբի արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալային մինչև օգոստոսի 5-ն ազատել է մարզումներից, որպեսզի ֆուտբոլիստը կարողանա համաձայնության հասնել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
Sky Italia-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Յուվենտուսը» համաձայնեցրել են անգլիական ակումբի հարձակվող Ռոմելու Լուկակուի՝ Թուրին տեղափոխության գործարքը: Դիբալան չի կարողանում համաձայնության հասնել «Յունայթեդի» հետ աշխատավարձի հարցում: 25-ամյա հարձակվողը ցանկանում է ստանալ տարեկան 10 միլիոն եվրո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Յուվենտուսը» համաձայնություն են ձեռք բերել Ռոմելու Լուկակուի և Պաուլո Դիբալայի փոխանակման հարցում: Գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի այն ժամանակ, երբ ֆուտբոլիստներն ակումբների հետ համաձայնեցնեն անձնական պայմանագրի կետերը: