Դիբալան հերքել է կորոնավիրուսով վարակված լինելու մասին տեղեկությունը
Թուրինի «Յուվենտուսի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալան հայտնել է, որ վարակված չէ կորոնավիրուսով և լիովին առողջ է:
«Ողջունում եմ բոլորիդ: Ցանկում եմ հայտնել, որ ես լիովին առողջ եմ և Ռուգանիի մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո մեկուսացված եմ:
Շնորհակալ եմ ձեր հաղորդագրությունների համար: Հուսով եմ՝ ձեզ մոտ ևս ամեն ինչ կարգին է»,- գրել է Դիբալան Թվիթերի իր պաշտոնական էջում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսով վարակվել է «Յուվենտուսի» իտալացի պաշտպան Դանիելե Ռուգանին: Կորոնավիրուսի թեստի դրական պատասխան է ստացվել նաև Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հետազոտությունից:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորոնավիրուսը՝ COVID-19-ը հայտարարեց որպես համաշխարհային համաճարակ: Աշխարհի 118 երկրում վիրուսով վարակված է ավելի քան 139 հազար մարդ: Զոհերի թիվը գերազանցել է 5 հազարը: