«Յուվենտուսը» նոր ակումբ է գտել Դիբալայի համար
Թուրինի «Յուվենտուսի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալան կարող է մարզական կարիերան շարունակել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի կազմում, հայտնում է The Independent-ը:
Օգոստոսի 8-ին տրանսֆերային պատուհանը փակվեց Պրեմյեր լիգան ներկայացնող ակումբների համար, իսկ Դիբալայի ծառայություններով հետաքրքրված 2 ակումբներ՝ «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Տոտենհեմը», չկարողացան համաձայնության գալ արգենտինացի խաղացողի հետ:
«Յուվենտուսի» ղեկավարությունը ցանկանում է Դիբալայի ծառայություններն առաջարկել ֆրանսիական ՊՍԺ-ին, որը Նեյմարի հեռանալու դեպքում հնարավոր է՝ իրականացնի Դիբալայի տեղափոխությունը:
Պաուլո Դիբալան «Յուվենտուսում» հանդես է գալիս 2015 թվականից: Ակումբի կազմում 25-ամյա հարձակվողը մասնակցել է 128 հանդիպման՝ դառնալով 57 գոլի հեղինակ: