ՊՍԺ-ն պատրաստ է 60 միլիոն եվրո վճարել Դիբալայի համար
Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի տրանսֆերի ձեռքբերմամբ, հայտնում է Canal+-ը:
25-ամյա արգենտինացու տեղափոխության համար ՊՍԺ-ն պատրաստ է 60 միլիոն եվրո վճարել: Ավելի վաղ Դիբալային ձեռք բերելու ցանկություն ուներ «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն անգլիական ակումբը ֆուտբոլիստի հետ չկարողացավ համաձայնության գալ ֆինանսական կետերի շուրջ:
Դիբալայի պայմանագիրը «ծեր սինյորա»-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը:
Նախորդ մրցաշրջանում Դիբալան «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 42 հանդիպման և դարձել 10 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: