Պաուլո Դիբալա․ Արդեն ինձ լավ եմ զգում
Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան պատմել է, թե ինչպես է ընթանում ապաքինումը կորոնավիրուսով վարակվելուց հետո։
«Արդեն լավ եմ զգում ինձ։ Հիմա կարողանում եմ նորմալ շարժվել, զբոսնել, մի քիչ մարզվել։ Բայց սկզբում հազիվ էի կարողանում շնչել։ Շարժվելուց 5 րոպե հետո չէի կարողանում նույնիսկ չնչին շարժում անել։ Մկաններս ցավում էին։ Բարեբախտաբար, հիմա ես եւ ընկերուհիս արդեն լավ ենք զգում մեզ»,- Դիբալայի խոսքը մեջբերում է Football Italia-ն։
Հիշեցնենք, որ «Յուվենտուսի» խաղացողներից կորոնավիրուսով վարակվել էին նաև պաշտպան Դանիելե Ռուգանին և կիսապաշտպան Բլեզ Մատյուիդին։