Վենգերը՝ «Միլանի» գլխավոր մարզիչի թեկնածուների թվում
Իտալական «Միլանի» ղեկավարությունը դժգոհ է թիմի գլխավոր մարզիչ Մարկո Ջամպաոլոյի աշխատանքից, հաղորդում է Football Italia-ն:
«Միլանում» պատրաստվում են պաշտոնանկ անել Ջամպաոլոյին և ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում քննարկում են «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի թեկնածությունը:
«Միլանի» ղեկավարությունը նոր գլխավոր մարզիչի թեկնածուների թվում ներառել է նաև «Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետիին, «Ֆիրոնետինայի» նախկին գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիին և «Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերիին:
Տեղեկացնենք, որ Իտալիայի առաջնության 7-րդ տուրից հետո «Միլանն» ունի 9 միավոր և մրցաշարային աղյուսակի 13-րդ տեղում է:
Մարկո Ջամպաոլոն «Միլանի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է հունիսին: