Վենգեր. Ավելի լավ է խաղալ առանց հանդիսականների, քան ընդհանրապես չխաղալ
Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կողմ է արտահայտվել Անգլիայում ֆուտբոլային մրցաշրջանի վերսկսմանը:
«Հանդիպումներն առանց հանդիսականների անցկացնելը ժամանակավոր լուծում է ստեղծված իրավիճակի համար: Իհարկե, չի կարող լինել այնպես, որ մարդիկ այլևս ստադիոն չգան և ֆուտբոլ դիտեն միայն հեռուստացույցով:
Պետք է հնարավորինս շուտ վերսկսել մրցաշրջանը: Ավելի լավ է որոշ ժամանակ խաղալ առանց հանդիսականների, քան ընդհանրապես չխաղալ»,- Վենգերի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով պայմանավորված դադարից հետո արդեն վերսկսվել է Գերմանիայի առաջնությունը: Անգլիայի, Իսպանիայի և Իտալիայի առաջնությունների վերսկսումը սպասվում է հունիսին: