Վենգեր․ Մեսիին եւ Ռոնալդուին կարող են փոխարինել Նեյմարն ու Մբապեն
Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծիք է հայտնել, թե առաջիկա տարիներին համաշխարհային ֆուտբոլի առաջատարների դերում որ խաղացողները կարող են փոխարինել «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին եւ Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։
«Մենք չէինք տեսել Մեսիի եւ Ռոնալդուի նման ֆուտբոլիստների, որոնք այդքան ստեղծագործաբար կարող են գործել ամեն բարդ իրավիճակում։ Սակայն Ռոնալդուի եւ Մեսիի ֆուտբոլային դարաշրջանը մոտենում է ավարտին։
Հերթը նոր սերնդինն է։ Մեսիին եւ Ռոնալդուին առաջիկա տարիներին կարող են փոխարինել Կիլիան Մբապեն եւ Նեյմարը։ Լավ հնարավորություններ ունեն անգլիական ֆուտբոլի երիտասարդ ներկայացուցիչները»,- Վենգերի խոսքը մեջբերում է talkSport-ը։
Հիշեցնենք, որ Մբապեն ու Նեյմարը հանդես են գալիս ՊՍԺ-ում, սակայն երկուսն էլ մտադիր չեն երկարաձգել պայմանագրերը փարիզյան ակումբի հետ։ Սպասվում է, որ Նեյմարը կվերադառնա «Բարսելոնա», Մբապեն կմիանա «Ռեալին»։