Փախուստի մեջ գտնվող փարիզյան ահաբեկչությունների միակ կենդանի մասնակցի առաջին լուսանկարները (տեսանյութ)
Նոր լուսանկարները վկայում են այն մասին, որ Սալահ Աբդեսլամը՝ փարիզյան ահաբեկչության մասնակիցներից միակ կենդանի մարդը, կարողացել է անցնել Բելգիայի սահմանը Փարիզի ահաբեկչությունների հաջորդ օրը։ Նկարներում նա երևում է բենզալցակայանում Համզա Ատայի հետ, որին գտել են Բրյուսելում և ձերբակալել։ Ճանապարհին նրանց մեքենան երեք անգամ ստուգվել է ոստիկանների կողմից, սակայն ուղևորներից ոչ մեկին չեն բռնել։