Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
![](/timthumb.php?src=disc/23-04-24/0552fa281439dc4dc0e349947d2a6093.jpg&w=450)
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հրավիրել է COP29 համաժողովին, որը տեղի է ունենալու նոյեմբերին Բաքվում։
Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Սեյմուր Մարդալիևը։
Մարդալիևը նշել է, որ Կիևում հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Անդրեյ Սիբիգայի հետ։ «Պատիվ ունեցա ներկայացնելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավեր-նամակը՝ ուղղված Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ մասնակցելու Բաքվում կայանալիք COP29-ին»,- գրել է նա։