Փարիզի ահաբեկչության գլխավոր կասկածյալին արտահանձնել են
Փարիզի ահաբեկչության գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամը արտահանձնվել է Բելգիայից Փարիզ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Ավելի վաղ Աբդեսլամին մեղադրանք էին ներկայացրել ոստիկաններին կրակելու համար` Բրյուսելի հարձակման ժամանակ:
2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի էր ունեցել ահաբեկչական մի շարք հարձակումներ, որի արդյունքում մահացել էր 130 մարդ: