Սալահ Աբդեսլամն այլևս չի համագործակցի բելգիական ոստիկանության հետ
Փարիզյան ահաբեկչությունների կազմակերպման մեջ կասկածվող Սալահ Աբդեսլամը, ով Բելգիայում անցյալ շաբաթ ձերբակալվել էր, հրաժարվում է խոսել Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում իրագործված պայթյունների մասին: Այս մասին հայտնում է «BBC»-ն:
Բելգիացի քննիչները հայտնել են, որ Աբդեսլամը հանկարծ որոշել է օգտվել իր լռելու իրավունքից և Բրյուսելի ահաբեկչությունից հետո, որի զոհ դարձավ 32 մարդ, ոչ մի խոսք չի ասել:
Նոյեմբերին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո Աբդեսլամին հաջողվել էր թաքնվել Բրյուսելի արվարձաններում: Մարտի 18-ին նա ձերբակալվել էր բելգիական հատուկ ծառայությունների իրականացրած ստուգումների ընթացքում: Բերման ենթարկելիս նա ոտքի վիրավորում էր ստացել, այդ իսկ պատճառով ցուցմունք չէր տվել: Ավելի ուշ, սակայն, նա սկսել էր համագործակցել Բելգիայի ոստիկանության հետ և ցուցմունք էր տվել: Բրյուսելի ահաբեկչություններից հետո Սալահ Աբդեսլամը հայտնել է, որ այլևս ոչինչ չի հայտնի:
Նրա փաստաբանը հայտնել էր, որ Աբդեսլամի խոսքերը «ոսկուց թանկ են»: