Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքում տեղի ունեցած միջադեպից 2 քաղաքացի տեղափոխվել է բուժհաստատություն
Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքի տարածաքում տեղի ունեցած միջադեպից հետո «Շտապօգնություն» ՓԲԸ-ի բրիգադներից մեկը 2 քաղաքացու բեկորային վնասվածքներով տեղափոխել է բուժհաստատություն։
Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:
Հիշեցնենք, որ Նոր Նորքի ոստիկանության բաժին են ներխուժել 3 անձինք, փորձել են նռնակներ պայթեցնել: