Արդյոք հակացուցված է սուրճը հիպերտոնիկ հիվանդներին
Հիպերտոնիկ հիվանդներին պետք չէ հրաժարվել սուրճից, որպեսզի իրենց լավ զգան և պահպանեն արյան նորմալ ճնշումը, ասել է բրիտանացի համաճարակաբան Թիմ Սպեկտորը։ Նա HuffPost-ի հետ զրույցում ցրել է տարածված առասպելը, որ կոֆեինը վնասակար է որոշ մարդկանց համար։
Սպեկտորը նշել է, որ այն պնդումը, թե սուրճը բարձրացնում է արյան ճնշումը, ճիշտ է։ Սակայն այս ըմպելիքը հակացուցված չէ հիպերտոնիայով հիվանդներին։
«Կայունացրեք ձեր սրտի զարկերը, այնուհետև կամաց-կամաց մտցրեք սուրճը ձեր սննդակարգ»,- խորհուրդ է տվել փորձագետը՝ հավելելով, որ կան գիտական ապացույցներ, որ կոֆեինը երկարաժամկետ հեռանկարում կարող է իջեցնել արյան ճնշումը:
Նրանց, ովքեր չունեն հիպերտոնիա, Սպեկտորը խորհուրդ է տվել պարբերաբար սուրճ խմել: Նա ըմպելիքն առողջարար է անվանել, քանի որ այն մեկ քառորդով նվազեցնում է սրտի կաթվածի վտանգը։ Բացի այդ, շարունակել է բժիշկը, կոֆեինը պարունակում է պոլիֆենոլներ՝ քիմիական միացություններ, որոնք սնուցում են աղիների միկրոբիոմը և ժամանակի ընթացքում օգնում իջեցնել արյան շաքարի մակարդակը։
Միակ բանը, որ պետք է հիշել, զգուշացրել է Սպեկտորը, չափավորությունն է, քանի որ օրական երկու-չորս բաժակից ավելի ըմպելիք խմելը կարող է առաջացնել գլխացավ, ձեռքերի դող և արագ սրտի բաբախյուն, փոխանցում է Shantnews-ը։