Վրաստանից թեթև մեքենաների վերաարտահանումը ռեկորդային մակարդակի է հասել
2023 թվականի հունվար-մարտ ամիսներին Վրաստանից թեթև մեքենաների վերաարտահանումը ռեկորդային մակարդակի է հասել, Aliq Media-ի փոխանցմամբ՝ գրում է BusinessPressNews-ը:
Ըստ տվյալների՝ 3 ամսում Վրաստանից վերավաճառվել է 411,7 մլն դոլարի 22 հազար 391 տրանսպորտային միջոց։ Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Վրաստանից արտահանվել է 10 հազար 973 միավոր` 94,8 մլն դոլար արժողությամբ։
Ընդհանուր ցուցանիշի հետ մեկտեղ, 112 տոկոսով բարձրացել է նաև վերաարտահանվող ավտոմեքենայի գինը։ Մասնավորապես, եթե 2022 թվականի 3 ամսում վերաարտահանված ավտոմեքենայի միավորի գինը միջին հաշվով կազմել է 8 650 դոլար, ապա այս տարի դրա գինը բարձրացել է մինչև 18 հազար 400 դոլար։ Հետևաբար, պարզվում է, որ ներկրող երկրներում հիմնական պահանջարկը թանկարժեք մեքենաներն են։
Վրաստանն ամենաշատ ավտոմեքենա է վաճառել հետևյալ երկրներին.
Ադրբեջան՝ 7 348 միավոր՝ 99,6 մլն դոլար արժողությամբ,
Հայաստան՝ 4 845 միավոր՝ 87,2 մլն դոլար արժողությամբ,
Ղազախստան՝ 4 757 միավոր՝ 87,1 մլն դոլար արժողությամբ,
Ղրղզստան՝ 2 398 միավոր՝ 87,1 մլն դոլար արժողությամբ,
Ռուսաստան՝ 1 544 միավոր՝ 21,6 մլն դոլար արժողությամբ,
Տաջիկստան՝ 815 միավոր՝ 8,1 մլն դոլար արժողությամբ,
Բելգիա՝ 119 միավոր՝ 5,7 մլն դոլար արժողությամբ,
Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 61 միավոր՝ 5,1 մլն դոլար արժողությամբ,
Ուկրաինա՝ 189 միավոր՝ 3,3 մլն դոլար արժողությամբ,
Չինաստան՝ 33 միավոր՝ 1,4 մլն դոլար արժողությամբ:
Ի դեպ, արտաքին առևտրի պորտալում տվյալները հասանելի են 2014 թվականից։ Թեթև մեքենաների 2023 թվականի 3 ամիսների վերաարտահանման տվյալները 9 տարվա համեմատ ռեկորդային են և՛ քանակական, և՛ դրամական առումով։