Երևան, 20.Մայիս.2024, 00:00 |
Գազայում իսրայելական հարվածներից զոհերի թիվը ... Ռայիսիի ուղղաթիռից ազդանշան է ստացվել Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները... Գազայում հարյուրավոր մարդիկ չեն կարողանում բո... Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ից հե... Վրաստանի նախագահը բողոքի ակցիաների ֆոնին ակնկ... Մենք խորապես ցավում ենք, Իրանի նախագահ, իմ եղ... ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերե... Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղա... Երևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետի... Մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառ... Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. մեր մտքերն ո... Ռայիսիի հետ բարեկամական ողջույններից հետո մեզ... Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Ավ... Սլովակիայի վարչապետի կյանքին այլևս վտանգ չի ս... «Աղոթեք ինձ համար»․ Իրանի նախագահի պաշտոնական... Իրանի պետական հեռուստատեսության թղթակիցը, ով ... Վաղը մեկնելու եմ Կիրանց․ Սրբազան Կրասնոդարի երկրամասում գտնվող նավթավերամշակմա... Կալանավորվել է Պաշտպանության նախարարության բա... ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հետևել է ռազմավարական ... Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Ռայիս... Այաթոլլա Խամենեին Իրանի Անվտանգության խորհրդի... Իրանում աղոթում են նախագահ Էբրահիմ Ռաիսիի առո... Իրանի նախագահը լավ է. նոր մանրամասներ Զուրաբիշվիլիի վետոն օտարերկրյա գործակալների մ... Իրանի կառավարության պատվիրակությունը փոխնախագ... Համացանցում են հայտնվել Իրանի նախագահի ուղղաթ... Փրկարարները հասել են այն տարածք, որտեղ կոշտ վ... Սաուդյան Արաբիայի 89-ամյա միապետը հոսպիտալացվ... Փոփոխություններ դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր... Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված տո... Արդեն պարզ և անկհայտ է, որ Փաշինյանի հեռանալո... Մնայիք Արցախում, ինչի՞ դուրս եկաք. Գեղարքունի... Մշակույթի գործիչներին նույնպես թույլ չտվեցին ... Ուկրաինացի բռնցքամարտիկը՝ ծանր քաշային կարգու... Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայ... Խուլիգանություն կատարելու համար «Կամք» նախաձե... Թուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփան... «Պուտինի այցը Հյուսիսային Կորեա նախապատրաստակ... ԲՐԻԿՍ-ի անդամները ստեղծում են միասնական արժու... ԱԱԾ-ն ընդունում է սահմանի պահպանությունը, դրա... Թալինի հիվանդանոցում 29-ամյա կին է մահացել. հ... Տեսնում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման... Պատգամավորներին հաջողվեց շրջանցել ոստիկանների... Խուլիգանություն՝ Մ. Աբեղյանի անվան դպրոցի մոտ... Մոսկվայում մահացել է Ռուսաստանում Հոնդուրասի ... ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել Կիրանցում ստ... Ալիևն ու Ռաիսին սահմանին բացեցին «Գիզ Գալասի»... Սիսիան-Գորայք ավտոճանապարհին Renault-ը դուրս ... Աստղագուշակ` մայիսի 19-ի համար Ընդդիմադիր պատգամավորները շրջանցիկ արահետներո... Իրավիճակը Կիրանցում շարունակում է լարված մնալ Դեսպան Վահագն Աֆյանը Համաշխարհային գործարարու... Ընդդիմադիր պատգամավորներին արգելում են մտնել ... Դիտմա՞մբ ես եկել. Բագրատ սրբազանը սաստեց եկեղ... Տարադրամի փոխարժեքները մայիսի 19-ին Ոստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգ... Վահագն Չախալյանը ազատության մեջ է Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ժառանգական մաշկախտ. ի՞նչ անել Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան... Իրանի և Ադրբեջանի պետական սահմանին ընթանում է... Իսրայելի ռազմական գործողության հետևանքով մեկ ... «Բայերը» Գերմանիայի առաջնության ռեկորդ է սահմ... Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի... ԱԳ նախարար Միրզոյանը Քուլս Մարկին է ներկայացր... Ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամար... Հռոմի պապը մտադիր է 2025 թվականին Թուրքիայում... Հրապարակվել է Dune-ի պրիքվելի առաջին թիզերը Հետաքրքրված ենք կրթության զարգացման Հայաստանի... Վազգեն Մնացականյանը և Ջանես Նազարյանը՝ ըմբշամ... 6-ական հարված դանակով՝ քույրերից յուրաքանչյու... «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հր... Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բակերում նորո... ԵԽ-ն ընդունել է արհեստական ինտելեկտի կիրառում... Ռայան Ռեյնոլդսը բացահայտել է դստեր սարսափելի ... Մոլդովայի ընդդիմությունը պատրաստվում է նախագա... Տրանսպորտային համակարգի բարելավման ծրագրի քնն... Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի դուստրը նոր տաղանդ... «Հովեր» երգչախումբը համերգ կնվիրի Հակոբ Հակոբ... Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գոր... Էրդողանը համաներել է 1997թ. հեղաշրջման նախկին... Կիրանցի խորհրդանիշ Լենա տատիկը դարձավ 97 տարե... Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգ... Ան Լորանս Պետելը Ֆրանսիայի վարչապետին կոչ է ա... Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացե... Ռուսաստանը բաց է Արևմուտքի հետ երկխոսության հ... Սպանություն` գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ... «Ես միշտ ժողովրդի հետ եմ»․ Ալիկ Սարգսյան Աշգաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումների... Կրակոցներ` Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրա... Վիետնամի հանրային անվտանգության նախարարին առա... Մեքենայի սրահում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկ... Սլովակիայի վարչապետը, որի դեմ օրեր առաջ մահափ... «Շատ ահավոր տեսարան է»․ պատգամավորը Կիրանցից ... 1 րոպեից քիչ ժամանակ պահանջվեց նորակառույց դպ... Միրզոյանը Շվեյցարիայի ԱԳ նախարարին է ներկայաց... «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկա...

2016-ից սկսած կրթության ռազմավարություն երկիրը չի ունեցել. Ժաննա Անդրեասյան

Կառավարությունը հուլիսի 28-ին հավանություն տվեց կրթության մինչև 2030 զարգացման պետական ծրագրին, որն այնուհետև պետք է քննարկվի և ընդունվի ԱԺ կողմից։ Այս մասին հայտարարել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«2016-ից սկսած կրթության ռազմավարություն երկիրը չի ունեցել, չնայած այս փաստաթղթի մշակման և ընդունման տարբեր գործընթացներ են եղել։

Սա միակ ոլորտային ռազմավարությունն է, որ օրենքի կարգավիճակ ունի՝ ընդգծելով կրթության հանդեպ հասարակության հատուկ վերաբերմունքը։

Այն, ինչ գրված է ծրագրում, հիմնականում արդեն իսկ անում ենք, սակայն ռազմավարության հաստատումը կօգնի այդ ամենը դարձնել ավելի փոխկապված, կանխատեսելի և տեսանելի»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ Կառավարության նիստին հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ նշելով, որ կրթության ոլորտի զարգացման վերջին պետական ծրագիրն ընդունվել է 2011 թվականին՝ 2011-2015 թթ. համար: Նրա խոսքով՝ ժամանակի հրամայական է Կառավարության կողմից գերակա ճանաչված մարդկային կապիտալի զարգացման հայեցակարգային դրույթների ամրագրումը երկարաժամկետ պլանավորման փաստաթղթում:

«ՀՀ տնտեսական և հանրային կյանքի շարունակական և առաջանցիկ զարգացումը կարող է ապահովվել մարդկային կապիտալի զարգացման մեջ շոշափելի ներդրումներ կատարելու միջոցով։ Այս տեսանկյունից կրթությանն ուղղված ֆինանսական միջոցները ոչ թե ծախս են, այլ անհրաժեշտ ներդրում պետության և հասարակության զարգացման համար»,- նշել է փոխնախարարը:

Արթուր Մարտիրոսյանը փաստել է՝ նախագծի մշակումը կատարվել է մասնակցային գործընթացով. այն քննարկվել է կրթության տարբեր շահակից խմբերի և լայն հանրության հետ՝ վերջնարդյունքում արժանանալով համընդհանուր հավանության: Նրա խոսքով՝ նախագիծը մի քանի անգամ քննարկվել է նաև ՀՀ վարչապետի մոտ և լրամշակվել քննարկումների արդյունքներով։ Մասնավորապես՝ հստակեցվել է մինչև 2030թ. արդյունքային շրջանակը, որը ներկայացված է կրթության բոլոր մակարդակները ներառող արդյունքներով։

Ներկայացնելով ծրագրի հիմնական դրույթները՝ Արթուր Մարտիրոսյանը շեշտել է, որ ծրագրի կենտրոնում մարդն է, իսկ նրա կարողությունների ընդլայնումը՝ մարդկային կապիտալը զարգացնելու և իրացնելու միջոց։ Ըստ նախարարի տեղակալի՝ կրթության զարգացման տեսլականն այն է, որ յուրաքանչյուր ոք օժտված է որոշակի տաղանդով, և կրթության համակարգի առաքելությունն է բացահայտել և հնարավորինս զարգացնել յուրաքանչյուրի տաղանդները՝ ընդլայնելով իր երկրում սեփական բարեկեցությունն ապահովելու անհատի հնարավորությունները, որի երաշխավորը պետք է լինեն մրցունակ տնտեսությունն ու կայուն պետությունը։

Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ ծրագրի վերջնական նպատակն է՝ ձևավորել ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված, ՀՀ զարգացմանը միտված արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ, որը յուրաքանչյուրին, կյանքի բոլոր փուլերում, հնարավորություն կտա ստանալ իր կարիքներին և ընդունակություններին համապատասխան որակյալ կրթություն, ապահովել իր երկրում սեփական բարեկեցության կառուցման համար անհատի մրցունակ մասնագիտական պատրաստվածությունը, ինչպես նաև ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը:

Ծրագրի վերջնանպատակի իրականացման համար, ըստ Արթուր Մարտիրոսյանի, սահմանվել են հետևյալ երեք ռազմավարական ուղղությունները՝ համընդհանուր ներառական սովորողակենտրոն կրթական միջավայրի ստեղծում ՀՀ ողջ տարածքում, կրթության արդյունավետության բարձրացում և կրթական ծառայությունների ու արտադրանքի միջազգայնացում և արտահանում։

Նախարարի տեղակալը հնչեցրել է նաև փաստաթղթի՝ առավել նշանակալի հայեցակարգային դրույթները նախադպրոցական, հանրակրթության, ՄԿՈՒ, բարձրագույն և շարունակական կրթության ոլորտներում:

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի խոսքով՝ նախագիծը մշտապես գտնվել է Վարչապետի ուշադրության կենտրոնում, և բոլոր քննարկումները տեղի են ունեցել հենց նրա գլխավորությամբ: «Մենք մի քանի չափանիշներ ենք սահմանել. առաջինը՝ պետք է իրականացել մեր նախընտրական խոստումները, այս դեպքում՝ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագիրը: Մեզ համար շատ կարևոր է, որ ուսման վարձավճարի պատճառով բարձր առաջադիմություն և պատշաճ վարքագիծ դրսևորող որևէ ուսանող չզրկվի մասնագիտական ու բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից, կրթական ծառայությունները պետք է մատչելի լինեն ՀՀ քաղաքացիների համար իրենց իսկ բնակավայրում»,- նշել է փոխվարչապետը՝ ընդգծելով, որ այս խնդիրը թիրախավորելու համար գործում է մեկ այլ ծրագիր, որը վերաբերում է 300 դպրոցի և 500 մանկապարտեզի մեծածավալ շինարարական աշխատանքներին, որոնք այս պահին ընթանում են ՀՀ բոլոր մարզերում և Երևանում:

Ռազմավարության մյուս կարևոր կետը, ըստ Համբարձում Մաթևոսյանի, վերաբերում է ակադեմիական քաղաքին, որն իր բնույթով, ֆիզիկական ենթակառուցվածքներով և բովանդակությամբ պետք է նոր չափանիշ սահմանի ոչ միայն ՀՀ-ի մասշտաբներով, այլև հնարավորինս հասանելի լինի Սփյուռքի մեր հայրենակիցների և օտարերկրյա ուսանողների համար: «Կրթության զարգացման պետական ծրագիրը թերևս միակ ոլորտային փաստաթուղթն է, որը պետք է հաստատվի Ազգային ժողովի կողմից, որով էլ ընդգծվում է փաստաթղթի կարևորությունը»,- փաստել է փոխվարչապետը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իր հերթին նշել է, որ փաստաթուղթը բավականին երկար է քննարկվել. «Դրա պատճառն այն էր, որ մենք բոլոր ուղղություններով պետք է հասկանայինք մեր տեսլականը և հավատայինք դրա իրականացմանը: Առաջին հայացքից կարող է թվալ, որ 8 տարիների ընթացքում բարդ է նախանշված նպատակներին հասնելը, բայց վերջին 4 տարիների ընթացքում կրթության ոլորտում շատ ուղղություններով բավականին աշխատանք ենք արել ու առաջ գնացել»:

Նշենք, որ նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության ծրագիրը, Հայաստանի՝ մինչև 2050 թվականը վերափոխման ռազմավարությունը, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված 2030 թվականի համար Կայուն զարգացման նպատակների մասին բանաձևը, մի շարք այլ ռազմավարական փաստաթղթեր։

Հավելենք, որ Ազգային ժողովի կողմից ծրագրի հաստատումից հետո ՀՀ կառավարությունը կհաստատի նաև ծրագրի իրականացման գործողությունների պլանը։

դիտվել է 175 անգամ
Գազայում իսրայելական հարվածներից զոհերի թիվը ... Ռայիսիի ուղղաթիռից ազդանշան է ստացվել Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները... Գազայում հարյուրավոր մարդիկ չեն կարողանում բո... Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ից հե... Վրաստանի նախագահը բողոքի ակցիաների ֆոնին ակնկ... Մենք խորապես ցավում ենք, Իրանի նախագահ, իմ եղ... ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերե... Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղա... Երևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետի... Մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառ... Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. մեր մտքերն ո... Ռայիսիի հետ բարեկամական ողջույններից հետո մեզ... Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Ավ... Սլովակիայի վարչապետի կյանքին այլևս վտանգ չի ս... «Աղոթեք ինձ համար»․ Իրանի նախագահի պաշտոնական... Իրանի պետական հեռուստատեսության թղթակիցը, ով ... Վաղը մեկնելու եմ Կիրանց․ Սրբազան Կրասնոդարի երկրամասում գտնվող նավթավերամշակմա... Կալանավորվել է Պաշտպանության նախարարության բա... ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հետևել է ռազմավարական ... Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Ռայիս... Այաթոլլա Խամենեին Իրանի Անվտանգության խորհրդի... Իրանում աղոթում են նախագահ Էբրահիմ Ռաիսիի առո... Իրանի նախագահը լավ է. նոր մանրամասներ Զուրաբիշվիլիի վետոն օտարերկրյա գործակալների մ... Իրանի կառավարության պատվիրակությունը փոխնախագ... Համացանցում են հայտնվել Իրանի նախագահի ուղղաթ... Փրկարարները հասել են այն տարածք, որտեղ կոշտ վ... Սաուդյան Արաբիայի 89-ամյա միապետը հոսպիտալացվ... Փոփոխություններ դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր... Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված տո... Արդեն պարզ և անկհայտ է, որ Փաշինյանի հեռանալո... Մնայիք Արցախում, ինչի՞ դուրս եկաք. Գեղարքունի... Մշակույթի գործիչներին նույնպես թույլ չտվեցին ... Ուկրաինացի բռնցքամարտիկը՝ ծանր քաշային կարգու... Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայ... Խուլիգանություն կատարելու համար «Կամք» նախաձե... Թուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփան... «Պուտինի այցը Հյուսիսային Կորեա նախապատրաստակ... ԲՐԻԿՍ-ի անդամները ստեղծում են միասնական արժու... ԱԱԾ-ն ընդունում է սահմանի պահպանությունը, դրա... Թալինի հիվանդանոցում 29-ամյա կին է մահացել. հ... Տեսնում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման... Պատգամավորներին հաջողվեց շրջանցել ոստիկանների... Խուլիգանություն՝ Մ. Աբեղյանի անվան դպրոցի մոտ... Մոսկվայում մահացել է Ռուսաստանում Հոնդուրասի ... ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել Կիրանցում ստ... Ալիևն ու Ռաիսին սահմանին բացեցին «Գիզ Գալասի»... Սիսիան-Գորայք ավտոճանապարհին Renault-ը դուրս ... Աստղագուշակ` մայիսի 19-ի համար Ընդդիմադիր պատգամավորները շրջանցիկ արահետներո... Իրավիճակը Կիրանցում շարունակում է լարված մնալ Դեսպան Վահագն Աֆյանը Համաշխարհային գործարարու... Ընդդիմադիր պատգամավորներին արգելում են մտնել ... Դիտմա՞մբ ես եկել. Բագրատ սրբազանը սաստեց եկեղ... Տարադրամի փոխարժեքները մայիսի 19-ին Ոստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգ... Վահագն Չախալյանը ազատության մեջ է Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ժառանգական մաշկախտ. ի՞նչ անել Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան... Իրանի և Ադրբեջանի պետական սահմանին ընթանում է... Իսրայելի ռազմական գործողության հետևանքով մեկ ... «Բայերը» Գերմանիայի առաջնության ռեկորդ է սահմ... Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի... ԱԳ նախարար Միրզոյանը Քուլս Մարկին է ներկայացր... Ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամար... Հռոմի պապը մտադիր է 2025 թվականին Թուրքիայում... Հրապարակվել է Dune-ի պրիքվելի առաջին թիզերը Հետաքրքրված ենք կրթության զարգացման Հայաստանի... Վազգեն Մնացականյանը և Ջանես Նազարյանը՝ ըմբշամ... 6-ական հարված դանակով՝ քույրերից յուրաքանչյու... «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հր... Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բակերում նորո... ԵԽ-ն ընդունել է արհեստական ինտելեկտի կիրառում... Ռայան Ռեյնոլդսը բացահայտել է դստեր սարսափելի ... Մոլդովայի ընդդիմությունը պատրաստվում է նախագա... Տրանսպորտային համակարգի բարելավման ծրագրի քնն... Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի դուստրը նոր տաղանդ... «Հովեր» երգչախումբը համերգ կնվիրի Հակոբ Հակոբ... Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գոր... Էրդողանը համաներել է 1997թ. հեղաշրջման նախկին... Կիրանցի խորհրդանիշ Լենա տատիկը դարձավ 97 տարե... Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգ... Ան Լորանս Պետելը Ֆրանսիայի վարչապետին կոչ է ա... Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացե... Ռուսաստանը բաց է Արևմուտքի հետ երկխոսության հ... Սպանություն` գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ... «Ես միշտ ժողովրդի հետ եմ»․ Ալիկ Սարգսյան Աշգաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումների... Կրակոցներ` Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրա... Վիետնամի հանրային անվտանգության նախարարին առա... Մեքենայի սրահում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկ... Սլովակիայի վարչապետը, որի դեմ օրեր առաջ մահափ... «Շատ ահավոր տեսարան է»․ պատգամավորը Կիրանցից ... 1 րոպեից քիչ ժամանակ պահանջվեց նորակառույց դպ... Միրզոյանը Շվեյցարիայի ԱԳ նախարարին է ներկայաց... «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan