Թոմ Քրուզը հայտնել է, որ ամուսնալուծվել է դստեր դպրոց գնալու պատճառով (լուսանկարներ)
Երկար ժամանակ է, ինչ մամուլը քննարկում է Հոլիվուդյան ամենաամուր զույգերից մեկի` Թոմ Քրուզի և Կետի Հոլմսի ամուսնալուծությունը:
Օրերս Թոմ Քրուզը հաստատել է, այն խոսակցությունները, որ իրենք բաժանվել են դստեր դպրոց գնալու պատճառով: Պարզվել է` Կետի Հոլմսը ցանկացել է,որ դուստրը հաճախի սովորական հանրակրթական դպրոց, իսկ Քրուզը, ով երկար տարիներ ուսումնասիրում է սաենտոլոգիա, բնական է համարել, որ դուստրը հետևի հոր օրինակին և հաճախի հատուկ կրոնական դպրոց:
«Ես չեմ կարծում, որ կարիք կա Սուրիային հեռու պահել իմ կրոնից»,-ասել է Թոմը: