Մեղվի խայթոցը հանգեցրել է տղամարդու բազմաթիվ օրգանների անբավարարության
Սոմալիում 50-ամյա տղամարդը ողջ է մնացել մեղվի խայթոցի պատճառով օրգանների անբավարարությունից հետո։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Գյուղաբնակ տղամարդը լրջորեն տուժել է մեղվի խայթոցից. վեց օր անց նա տեղափոխվելէ հիվանդանոց՝ դժվարաշնչառության և միզելու անկարողության գանգատներով։ Նա ունեցել է նաև անկանոն զարկերակ, բարձր արյան ճնշում և ջերմաստիճանի իջեցում։ Նաև նրա մարմնի վրա եղել են բազմաթիվ կարմիր բծեր։ Արյան թեստերը հայտնաբերել են երիկամների, լյարդի և ենթաստամոքսային գեղձի վնաս:
Բժիշկները ենթադրել են, որ տղամարդը ալերգիկ ռեակցիա է ունեցել. հակահիստամիններ և ներերակային թուրմեր են նշանակել։ Հիվանդը նաև անցել է հեմոդիալիզի հինգ կուրս՝ արյունը տոքսիններից մաքրելու պրոցեդուրաներ։ Մեկ շաբաթ անց նա դուրս է գրվել, իսկ հետագա այցելությունների ժամանակ հիվանդի ինքնազգացողությունը լավ է եղել:
Առողջությանը լուրջ վնաս հասցնելու համար մարդը պետք է ենթարկվի 500-ից 1500 մեղվի խայթոցի։ Այնուամենայնիվ, ոմանք զարգացնում են անաֆիլակտիկ ռեակցիաներ, որոնք կախված չեն մեղվի թույնի քանակից: Բացի դրանից, մեղվի խայթոցը կարող է ինսուլտ կամ սրտի կաթված առաջացնել, սակայն բազմաթիվ օրգանների անբավարարության դեպքերը չափազանց հազվադեպ են: