Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 17-ի համեմատ բարձրացել է 3 սանտիմետրով
![](/timthumb.php?src=disc/17-05-24/e7d7a17b31d07b8ca0fb0dcb5a792196.jpg&w=450)
2024 թվականի մայիսի 17-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից արդեն գտնվել է 1900 մետր 47 սանտիմետր բարձրության վրա։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»ՊՈԱԿ-ից, նախորդ տարվա նույն օրը Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 44 մետր բարձրության վրա։
Այս տարվա հունվարից մինչ մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 91 միլիոն 291 հազար խորանարդ մետր ջուր։ Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում։