Թոմ Քրուզը պահանջում է 50 մլն դոլար՝ Քեմերոն Դիասի հետ «սիրավեպի» համար
Հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզը լրջորեն բարկացել է լրագրողների վրա, ովքեր իրեն և Քեմերոն Դիասին վերագրել են սիրավեպ:
51-ամյա դերասանը դատական հայց է ներկայացրել հրատարակությանը, որը դեռ 2012 թ. հրապարակել էր տեղեկություն իր և Դիասի հարաբերությունների վերաբերյալ: Քրուզը պահանջում է իրեն տալ 50 մլն դոլարի փոխհատուցում՝ սուտ տարածելու համար:
Սակայն, հրատարակչության փաստաբանն էլ իր հերթին ներկայացրել է Թոմի և Քեմերոնի լուսանկարները՝ հայտարարելով, որ դրանք ապացույցներ են:
Այս պատմությունը կհանգուցալուծվի միայն դատական գործընթացի ավարտին: