Գործող իշխանությունը, Նիկոլի գլխավորությամբ, կատարում է ադրբեջանաթուրքական տանդեմի հրահանգները. Ստամբուլյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը գրում է.
««Հայաստան», «Պատիվ ունեմ» խմբակցությունների և Արցախի գործընկերներիս հետ միասին գտնվում եմ Արցախի դարպասների մոտ, որտեղ 3 ժամից ավել է չեն թույլատրում մուտք գործել Արցախի Հանրապետություն: Խաղաղապահներն ունեն ցուցակներ` մեր անուն ազգանուններով, որպեսզի թույլ չտան մեր մուտքն Արցախ:
Հստակ է մեկ բան, որ գործող իշխանությունը, Նիկոլի գլխավորությամբ, կատարում է ադրբեջանաթուրքական տանդեմի` ի դեմս Ալևի հրահանգները: Թերևս, պարզ է՝ գաղտնի պայմանավորվածություններն ընթանում են, ու անհայտ է, թե հիմա ինչ են փորձում թաքցնել»։