Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր. Հայաստանի հարցերը որոշում են երրորդ երկրները
Հայաստանն այժմ դիվանագիտություն չունի, նրա հարցերը որոշում են երրորդ երկրները. Այս մասին մարտի 30-ին քննարկման ժամանակ ասաց Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Արթուր Խաչիկյանը։
Նա պարզաբանեց, որ Հայաստանում իշխանությունները պետք է իրավասու խմբեր ունենան, բացի այդ, զարգացած պրագմատիկ ծրագիր է անհրաժեշտ:
Նրա խոսքով՝ երկրի շուրջ արտաքին քաղաքական անբարենպաստ իրավիճակ է ձեւավորվում: «Հիմա մենք ավելի վտանգավոր իրավիճակում ենք, քան սառը պատերազմի ժամանակ էր, քանի որ այն ժամանակ Ռուսաստանն ու Թուրքիան նույն կողմում չէին։ Այս պայմաններում Հայաստանին անհրաժեշտ է հմուտ դիվանագիտություն վարել»,- հավելեց նա։
Արտակարգ եւ լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Կարապետյանն իր հերթին կոչ արեց դասեր քաղել անկախության ամբողջ ընթացքում գրանցված հաջողություններից ու ձախողումներից, առանց ինչի առաջ գնալ հնարավոր չէ։ Նա նշեց, որ Սփյուռքի եւ Հայաստանի հայության բաժանարար գիծն այդպես էլ չհաջողվեց հաղթահարել։ «Մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ պարունակող նոր աշխարհի ձեւավորման ֆոնին մենք չենք կարող չխոսել ազգային միասնության եւ համերաշխության կամուրջների կառուցման մասին։ Սփյուռքի հետ աշխատանք չի կարող իրականացվել ինչ-որ առանձին կառույցի կողմից, հայերի համախմբումը պետք է հիմնված լինի ընդհանուր ազգային գաղափարախոսության վրա»,- պարզաբանեց Կարապետյանը։
Առանց դրա, նրա խոսքով, կամուրջներ չի ստացվի կառուցել։ «Այդ աշխատանքի ինստիտուցիոնալացման համար անհրաժեշտ է սփյուռքի ներկայացուցիչների մասնակցությամբ «Հայաստան գումարած հայություն» բանաձեւով համակարգ մշակել, որտեղ առանցքը կլինի Հայաստանը, որը պետք է ապացուցի, որ համազգային պետություն է։ Հայաստանն առայժմ դաանել չի կարողացել։ Մեզ մի հաջողվել մի երկիր կառուցել, որը ամբողջ հայությանը միավորող առանց կլիներ: Դրա համար կային ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ պատճառներ»,- եզրափակեց պատմաբանը։