Հրաչյա Ռոստոմյան. Հայ հասարակության պառակտմանը քաղաքական գործիչները հանգեցրին
Քաղաքական գործիչներն ամեն ինչ արեցին հասարակության մեջ պառակտում ստեղծելու համար, նրանք անցան բոլոր «կարմիր գծերը»։ Այս մասին մարտի 30-ին կայացած քննարկման ժամանակ ասաց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, երկրի սպորտի եւ երիտասարդության նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանը։
Նրա խոսքով՝ կան թե՛ ներքին, թե՛ արտաքին ուժեր, որոնց հայ հասարակության պառակտումը ձեռնտու է։ Նա նկատեց, որ պառակտումը հասել է նույնիսկ ընտանիքներին։
Ռոստոմյանը համոզմունք հայտնեց, որ բեւեռացման հաղթահարման համար, որը ոչ մի լավ բանի չի բերի, պետք է երկխոսություն սկսել հասարակության տարբեր շերտերի միջեւ։ «Մտավորականները, մարզիկները եւ հոգեւոր առաջնորդները պետք է առանցքային դեր ունենան»,- հավելեց նա։