Իշխանությունը փորձում է վերջնականապես «ձեռքերը լվանալ» Արցախից․ Իշխան Սաղաթելյան
Իշխանությունը փորձում է վերջնականապես «ձեռքերը լվանալ» Արցախից։ Այս մասին մարտի 24-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցությունից ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունը փաստացի հրաժարվել է Արցախի անվտանգության եւ ինքնիշխանության երաշխավոր լինելու իր պարտավորությունից։
«Սա չի կարող մտահոգություն չառաջացնել։ Ցավոք, օրեցօր այդ մտահոգությունները հաստատվում են»,- ասաց Սաղաթելյանը։