30-ամյա տղամարդը նույն թվերով վիճակախաղ է խաղացել եւ շահել է ավելի քան 18 միլիոն դոլար
Ամերիկյան Միչիգան նահանգի Պրուդենվիլ քաղաքի բնակիչներից մեկը 30 տարի խաղացել է նույն թվերով եւ 18.4 միլիոն դոլարի չափով ջեքփոթ է շահել, հաղորդում է «Լենտա»-ն՝ վկայակեչլով գործակալությունը:
«Մի քանի անգամ մտածել են տարբեր թվերով խաղալու մասին, բայց ամեն անգամ որոշել եմ օգտագործել նույնը»,- ասել է հաջողակ ամերիկացին:
Ամերիկացին եկել է վիճակախաղի գրասենյակ՝ իր մրցանակը տանելու համար: Նա նախընտրել է ամբողջ շահումը ստանալ ամբողջությամբ: Հարկերը վճարելուց հետո տղամարդը հարստացել է 11.7 մլն դոլարով: Նա նախատեսում է գումարի մի մասը կիսել ընտանիքի հետ, մյուս մասը նվիրաբերել բարեգործությանը, իսկ մնացածը պահել:
«Ես դեռ չեմ գիտակցել, որ շահել եմ: Շատ ուրախ եմ, որ որոշեցի չփոխել թվերը»,- ընդգծեց հաղթողը:
61-ամյա տղամարդը, ով ցանկացել է անհայտ մնալ, պատմել է, որ վիճակախաղի տոմսերում նույն թվերն օգտագործել է 1991 թվականից: Հերթական խաղարկության արդյունքում վիճակախաղի թմբուկում բոլոր թվերը համընկել են նրա նշածների հետ: