ԵՄ. Մեծ Բրիտանիան պետք է ընդունի Brexit-ի իրողությունները
Brexit-ի հարցով ԵՄ գլխավոր բանակցող Միշել Բարնիեն հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան պետք է ընդունի Brexit-ի նոր իրողությունները, եւ ԵՄ կազմից Բրիտանիայի դուրս գալը հանգեցրել է Լոնդոնի ու Բրյուսելի միջեւ լարվածության Հյուսիսային Իռլանդիայի շուրջ, այլ ոչ թե Brexit-ի արձանագրությունների, հաղորդում է Reuters-ը:
Մեծ Բրիտանիան պահանջել է Հյուսիսային Իռլանդիայի հետ կապված փոփոխություններ կատարել Brexit-ի համաձայնագրի մեջ այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովը փորձել է կանխել պատվաստանյութերի տեղաշարժը ԵՄ անդամ Իռլանդիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի (Մեծ Բրիտանիայի կազմում է-խմբ.) միջեւ բաց սահմանով:
«Երկու կողմերն էլ պետք է գիտակցեն իրենց պատասխանատվությունը այդ արձանագրության լիարժեք կիրառման համար: Իռլանդիա կղզու դժվարությունները պայմանավորված են Brexit-ով, այլ ոչ թե արձանագրությամբ»,- հինգշաբթի բիզնեսի եվրոպական գագաթաժողովում հայտարարել է Միշել Բարնիեն:
«Արձանագրությունը լուծում է»,- ասել է նա:
Բրիտանական ընկերությունների կեսից քիչը, որոնք ապրանք են արտահանում, տարվա սկզբից, բախվել են խնդիրների, որոնք բխում են ԵՄ-ի հետ առեւտրի պայմանների փոփոխությունից, ցույց է տվել հինգշաբթի հրապարակված հարցումը:
Բարնիեի խոսքով՝ հասկանալի է, որ հարմարվելու ժամանակաշրջան կլինի, բայց երկարաժամկետ հեռանկարում չի լինի այնպես, ինչպես սովորաբար: «Brexit-ը նշանակում է Brexit»,- ասել է նա:
Չնայած տուրքերից եւ քվոտաներից զերծ առեւտրային համաձայնագրին, բիզնեսը բախվում է այնպիսի խոչընդոտների, ինչպիսիք են նոր փաստաթղթերը եւ անասնաբուժական ստուգումները: