Զիդան. Ես վստահում եմ Մարսելոյին և Իսկոյին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ վստահում է թիմի բրազիլացի պաշտպան Մարսելոյին և իսպանացի կիսապաշտպան Իսկոյին:
«Վերջին ժամանակներս Մարսելոն և Իսկոն քիչ խաղաժամանակ են ստանում, սակայն ես վստահել և շարունակում եմ վստահել նրանց:
Իրավիճակն է ստիպում, որ Մարսելոն և Իսկոն դուրս մնան մեկնարկային կազմից: «Ռեալում» հանդես են գալիս բարձրակարգ ֆուտբոլիստներ, իսկ մարզիչները ստիպված են խաղադաշտ դուրս բերել լավագույն մարզավիճակում գտնվողներին»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը փոխանցում է Tribal Football-ը:
Ավելի վաղ 28-ամյա Իսկոն հայտարարել էր, որ ցանկանում է կարիերան շարունակել այլ առաջնությունում: