Երևան, 28.Ապրիլ.2024, 00:00 |
Գիտնականները պարզել են, որ խելացի դեռահասները... Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Քիմ Քարդաշյանն առաջին քայլն է արել Թեյլոր Սվի... Օդի ջերմաստիճանը կբարձրանա Հայ Եկեղեցին նշում է Սուրբ Խաչի երևման տոնը Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամ... Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթա... 61-ամյա Արմեն Սոլոմոնյանն արդեն 5 տարի է՝ ԵԱՍ... Իրանի գլխավոր հյուպատոսը և Սյունիքի մարզպետը ... Այսօր Երևանում սպասվում է մինչև 32 աստիճան տա... Մաշկի խնամքի ամենատարածված սխալների մասին Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադր... Տաջիկստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է ... Պրեմիերա․ Սիլվա Հակոբյան՝ «Ով ունի» Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առա... Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու... Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդ... «Ես դա չեմ հիշում». Էմմա Սթոունը արդարացել է ... Իմ պայքարը հայրենիքի համար է, եթե պետք է Հայա... «Վնուկովո» օդանավակայանում պայթյունի սպառնալի... Պուտինը Նավալնիին սպանելու հրաման չի տվել ՀՀ քաղաքացիները՝ վարչապետի հետ Իրինա Շեյքը նոր սիրելի է փնտրում Ավստրալիան 100 միլիոն դոլարի ռազմական աջակցու... Կաթողիկոսն ընդունել է «Դիվանագետների համահայկ... Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավի... Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի... Նյարդերը տեղի են տվել. ոստիկանը Ժիզել Բունդխե... Ջուր չի լինելու․ հասցեներ Իսպանիան պատրաստակամություն է հայտնել շարունա... Վարչապետն այցելել է Գավառ համայնքի Բերդկունք ... Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան «Դվին» հյուրանոցում կայացավ Արթուր Վանեցյանի ... Անվտանգությունն ու խաղաղությունն այն հենասյու... Սյունիքում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թի... Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևա... Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհ... Ոստիկանությունն այսօր հանձն է առել քաղաքական ... Ինդոնեզիայում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկր... Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմ... Եկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես ... Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտո... Վեսթ Հեմը և Լիվերպուլը չպարզեցին հաղթողին Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային... Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը դեռևս վերջ... ՌԴ նախագահի հետ կապված ձերբակալման ռիսկ չկա. ... Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահ... Պարզվում են Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը... Բաքվում կայանալիք COP-29-ը նոր հնարավորությու... Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հ... Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռ... Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատա... ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչ... Պակիստանում Իմրան Խանի կողմնակիցները բողոքի ց... Իրանական ավտոբուսը Սյունիքում ընկել է ձորը. զ... Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գ... 14,000 ծառ՝ Հայաստանի 3 մարզում իրականացված հ... Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումն... ՆԳՆ-ն հորդորում է չթիրախավորել Ոստիկանությանը... Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղ... Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ... 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից... Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատա... Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ... Արտակ Սրբազանի հետ Արցախի և Արմավիրի թեմերի ա... Նոր կյանք՝ Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկնե... Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սու... Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. ք... ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Հարավաֆր... Մենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գ... Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը... Սյունիքում բախվել են «Nissan X-Trail»-ն ու «H... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրակա... Ձեր լռությունը դիակապտության է համազոր․ Լիլիթ... ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկ... Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական... Թուրքիան շատ կարևոր դաշնակից է ՆԱՏՕ-ում. Ռյու... Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադր... Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը երիտասարդների ... Կիրանցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ... Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբ... Ամեն գիշեր Երևանի փողոցների մաքրման աշխատանքն... «Նա դեռ թույլ է». Ջասթին Բիբերի ընկերները մտա... Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքի... Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի ... Շախմատի ԵԱ-ի 7-րդ տուրում հաղթանակ են տոնել Գ... Դինա Տիտուսը ԱՄՆ Կոնգրես է ներկայացրել Ադրբեջ... Երեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ մուտք են... Իրավիճակը՝ Կիրանցում․ Ուղիղ Երևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 66... Կիրանցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները... Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություն ստաց... ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից, ... Փաշինյանը Քաղաքացու օրվա առիթով Գավառում հանդ... Նորվեգիան Կիևին 13 մլն դոլար է փոխանցել Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խ...

Սրանով իշխանությունը հրաժարվում է դատաիրավական մարմիններում որակյալ վեթինգ կատարելուց. հայտարարություն

Քաղաքական մեծամասնությունը ընդունված օրենսդրական փոփոխություններով հրաժարվում է դատաիրավական մարմիններում որակյալ վեթինգի իրականացման պարտավորության կատարումից եւ իրականացնելու է միայն ձեւական կամ ընտրովի ստուգում: Այս մասին հայտարարություն են տարածել մի շարք հասարակական կազմակերպություններ:

Հայտարարությունում ասվում է.

«Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմի ժամանակահատվածում ՀՀ Ազգային Ժողովը 2020թ մարտի 25-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց մի շարք օրենքներ, որոնք նպատակ ունեն ապահովելու դատավորների, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների բարեվարքության ստուգման մեխանիզմները:

Ելնելով ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունած դատաիրավական համակարգում վեթինգի իրականացումն ապահովող օրենսդրական փոփոխությունների վերլուծությունից՝ արձանագրում ենք.

1. Գերազանցապես դատական, կառավարման եւ սոցիալական անարդարությունների դեմ ոտքի ելած եւ հեղափոխություն իրականացրած հանրության ակնկալիքները դատական համակարգի արմատական բարեփոխման մասով հեղափոխությունից երկու տարի անց չեն արդարացվելու, որովհետեւ քաղաքական մեծամասնությունը ընդունված օրենսդրական փոփոխություններով հրաժարվում է դատաիրավական մարմիններում որակյալ վեթինգի իրականացման պարտավորության կատարումից եւ իրականացնելու է միայն ձեւական կամ ընտրովի ստուգում:

2. Տեղի է ունեցել ակնհայտ նահանջ թավշյա հեղափոխության գլխավոր հասարակական պահանջներից՝ արդարության եւ արդարադատության հաստատման օրախնդրից:

Մասնավորապես, իշխանությունը բազմիցս հայտարարել է դատաիրավական համակարգում վեթինգի իրականացման անհրաժեշտության մասին, որն ըստ միջազգայնորեն ձեւավորված լավագույն փորձի պետք է առնվազն ներառեր հետեւյալ բաղադրիչներով ուսումնասիրություն դատավորի, սահմանադրական դատարանի դատավորի կամ նրանց թեկնածուի համար՝

Կարողությունների եւ գիտելիքի,

Բարեվարքության կամ ընդհանուր առմամբ այնպիսի գործողությունների ուսումնասիրություն եւ գնահատում, որոնք կասկած կարող են հարուցել նրանց բարեվարքության եւ մասնագիտական գործունեության նկատմամբ,

Գույքի եւ եկամուտների։

Մինչդեռ, ՀՀ ԱԺ ընդունած օրենքները սահմանափակել են վեթինգի գործիքակազմը՝ թողնելով երկու հիմնական ուղղություն՝ գործող դատավորների գույքի, եկամուտների եւ շահերի հայտարարագրերի ստուգում, ինչպես նաեւ դատավորի թեկնածուների բարեվարքության ստուգում, ինչպես նաեւ չնախատեսելով հետադարձությամբ համընդհանուր վեթինգի կիրառում բոլոր դատավորների նկատմամբ։ Ընդ որում, hայտարարագիր չներկայացնելու, սխալ տվյալ ներկայացնելու կամ գույք, եկամուտ չհայտարարագրելու համար պատասխանատվություն է սահմանվելու միայն 2017թ․ հունիս ամսից հետո ներկայացրած պաշտոնատար անձանց համար։ Այսինքն, դրանից առաջ կատարված նույն արարքի համար որեւէ պատասխանատվություն չի սահմանվել: Նույն կերպ, համաձայն օրենսդրական փոփոխությունների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բանկերից կարող է պահանջել եւ ստանալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց հաշիվների առկայության, հաշվի մնացորդի եւ հաշվի շարժի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն միայն 2017թ․ հուլիսի 1-ից հետո ներկայացված կամ ներկայացման ենթակա հայտարարագրերի նկատմամբ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին չի տրվել լիազորություն իրականացված վերլուծության հիման վրա հայտարարատուներից պահանջելու պարզաբանումներ եւ դրանց հիման վրա գործի նյութեր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն 2017թ.-ի նախորդած ժամանակահատվածի համար:

Առաջին անգամ շահերի վերաբերյալ տեղեկություններ ներկայացվելու են 2019թ․ տարեկան հայտարարագրում եւ միայն 2019 թվականի համար, իսկ սահմանված շահերի հայտարարագիրը նախատեսում է խիստ սահմանափակ տեղեկությունների շրջանակ։ Կրկին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի կարող նաեւ ավելի վաղ ժամանակահատվածի վերաբերյալ հավաքել տեղեկություններ շահերի բախման վերաբերյալ կամ դրանց կապակցությամբ որեւէ քայլ ձեռնարկել։

Ծայրահեղ անլուրջ է բարեվարքության ստուգման խիստ սահմանափակ հնարավորությունը, որովհետեւ բարվերաքության ստուգում իրականացվելու է միայն ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորների, դատավորների, դատախազների, քննիչների թեկնածուների համար։ Գործող դատավորների, ինչպես նաեւ դատախազների, քննչների համար բարեվարքության ստուգում չի նախատեսվում:

Անընդունելի է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունները չեն հրապարակվելու, այն Բարձրագույն դատական խորհրդի համար ունի խորհրդատվական բնույթ։ Ինչպես այդ եզրակացությունը, այնպես էլ Բարձրագույն դատական խորհրդի կողմից այդ եզրակացության հիման վրա որոշում կայացնելու գործընթացը հրապարակային չէ։ Այսպիսով որեւէ կերպ հանրային կամ այլ վերահսկողություն եւ հաշվետվողականություն ամբողջ գործընթացի նկատմամբ սահմանված չէ։

Այսպիսով, պահանջում ենք քաղաքական իշխանությունից՝

1. Ըմբռնել, որ ժողովրդավարական, իրավական, ինքնիշխան եւ սոցիալական պետության վերականգնման գործողություններում հաջողության հասնելու անհրաժեշտ պայման է ամբողջական եւ խորքային վեթինգի իրականացումը դատաիրավական համակարգի բոլոր մարմիններում՝ անկախ համակարգային հետադիմական դիմադրությունից:

2. Վերանայել արդարադատության բարեփոխման իր թերի, ծայրահեղ անհամաչափ եւ անարդյունավետ մոտեցումները, միջազգային լավագույն փորձի կիրառմամբ անհապաղ նորոգել դատաիրավական համակարգում նոր Հայաստանի կարիքներին եւ պահանջին համահունչ վեթինգի օրենսդրությունը, այնուհետ անցնել վեթինգի իրականացմանը:

3. Իրականացնել առաջնահերթ վեթինգ Բարձրագույն դատական խորհրդի անդամների նկատմամբ, քանի որ այս մարմինն է լինելու բարեվարքության ստուգման վերջնական ատյանը դատավորների համար։

Հայտարարությունը բաց է միանալու համար։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ

Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Իրավունքի պաշտպանության եւ զարգացման հիմնադրամ

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ռոբերտ Ռեւազյան, փաստաբան

Կարեն Թումանյան, փաստաբան

դիտվել է 238 անգամ
Գիտնականները պարզել են, որ խելացի դեռահասները... Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Քիմ Քարդաշյանն առաջին քայլն է արել Թեյլոր Սվի... Օդի ջերմաստիճանը կբարձրանա Հայ Եկեղեցին նշում է Սուրբ Խաչի երևման տոնը Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամ... Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթա... 61-ամյա Արմեն Սոլոմոնյանն արդեն 5 տարի է՝ ԵԱՍ... Իրանի գլխավոր հյուպատոսը և Սյունիքի մարզպետը ... Այսօր Երևանում սպասվում է մինչև 32 աստիճան տա... Մաշկի խնամքի ամենատարածված սխալների մասին Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադր... Տաջիկստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է ... Պրեմիերա․ Սիլվա Հակոբյան՝ «Ով ունի» Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առա... Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու... Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդ... «Ես դա չեմ հիշում». Էմմա Սթոունը արդարացել է ... Իմ պայքարը հայրենիքի համար է, եթե պետք է Հայա... «Վնուկովո» օդանավակայանում պայթյունի սպառնալի... Պուտինը Նավալնիին սպանելու հրաման չի տվել ՀՀ քաղաքացիները՝ վարչապետի հետ Իրինա Շեյքը նոր սիրելի է փնտրում Ավստրալիան 100 միլիոն դոլարի ռազմական աջակցու... Կաթողիկոսն ընդունել է «Դիվանագետների համահայկ... Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավի... Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի... Նյարդերը տեղի են տվել. ոստիկանը Ժիզել Բունդխե... Ջուր չի լինելու․ հասցեներ Իսպանիան պատրաստակամություն է հայտնել շարունա... Վարչապետն այցելել է Գավառ համայնքի Բերդկունք ... Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան «Դվին» հյուրանոցում կայացավ Արթուր Վանեցյանի ... Անվտանգությունն ու խաղաղությունն այն հենասյու... Սյունիքում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թի... Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևա... Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհ... Ոստիկանությունն այսօր հանձն է առել քաղաքական ... Ինդոնեզիայում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկր... Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմ... Եկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես ... Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտո... Վեսթ Հեմը և Լիվերպուլը չպարզեցին հաղթողին Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային... Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը դեռևս վերջ... ՌԴ նախագահի հետ կապված ձերբակալման ռիսկ չկա. ... Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահ... Պարզվում են Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը... Բաքվում կայանալիք COP-29-ը նոր հնարավորությու... Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հ... Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռ... Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատա... ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչ... Պակիստանում Իմրան Խանի կողմնակիցները բողոքի ց... Իրանական ավտոբուսը Սյունիքում ընկել է ձորը. զ... Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գ... 14,000 ծառ՝ Հայաստանի 3 մարզում իրականացված հ... Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումն... ՆԳՆ-ն հորդորում է չթիրախավորել Ոստիկանությանը... Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղ... Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ... 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից... Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատա... Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ... Արտակ Սրբազանի հետ Արցախի և Արմավիրի թեմերի ա... Նոր կյանք՝ Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկնե... Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սու... Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. ք... ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Հարավաֆր... Մենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գ... Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը... Սյունիքում բախվել են «Nissan X-Trail»-ն ու «H... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրակա... Ձեր լռությունը դիակապտության է համազոր․ Լիլիթ... ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկ... Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական... Թուրքիան շատ կարևոր դաշնակից է ՆԱՏՕ-ում. Ռյու... Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադր... Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը երիտասարդների ... Կիրանցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ... Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբ... Ամեն գիշեր Երևանի փողոցների մաքրման աշխատանքն... «Նա դեռ թույլ է». Ջասթին Բիբերի ընկերները մտա... Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքի... Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի ... Շախմատի ԵԱ-ի 7-րդ տուրում հաղթանակ են տոնել Գ... Դինա Տիտուսը ԱՄՆ Կոնգրես է ներկայացրել Ադրբեջ... Երեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ մուտք են... Իրավիճակը՝ Կիրանցում․ Ուղիղ Երևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 66... Կիրանցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները... Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություն ստաց... ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից, ... Փաշինյանը Քաղաքացու օրվա առիթով Գավառում հանդ... Նորվեգիան Կիևին 13 մլն դոլար է փոխանցել Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan