Airbus-ը ներկայացրել է ապագայի ինքնաթիռի «կանաչ» մոդելը
Սինգապուրի ավիասրահում Airbus ընկերությունը ներկայացրել է ապագայի ինքնաթիռի «կանաչ» մոդելը։
Արտաքինից ինքնաթիռը շատ կհամապատասխաներ «Աստղային պատերազմներ»-ի շարունակությանը, ընդ որում՝ մոդելը կառուցված է այնպես, որ զգալիորեն նվազեցվի վառելիքի ծախսը եւ կրճատվեն ածխածնի արտանետումները, հայտնում է BBC-ն։
Այս խնդիրը կլիմայի փոփոխության դեմ պայքարի շրջանակներում փորձում են լուծել բոլոր խոշոր ավիաընկերությունները։
Maveric անվանումով նոր մոդելի առաջին ամառային փորձարկումները անցյալ տարվա հունիսին հաջողությամբ են անցել Ֆրանսիայում եւ կշարունակվեն մինչեւ 2020թ․ կեսը՝ Թուլուզից ոչ հեռու։
Անհայտ է մնում երկու բան՝ կմնան արդյոք ինքնաթիռում լուսամուտները եւ ինչպես կդասավորվեն ուղեւորների նստարանները։
Մասնագետների կարծիքով՝ այդպիսի ձեւ ունեցող ինքնաթիռում ստիպված կլինեն օդանավի կենտրոնից բավական հեռու նստել, ինչը կարող է շատ ավելի ուժեղ սրտխառնոց առաջացնել։