Իրկուտսկում Սու-30 ինքնաթիռ է կործանվել, երկու օդաչու զոհվել է
Իրկուտսկում Սու-30 ինքնաթիռ է կործանվել: «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այն ընկել է երկհարկանի տան վրա:
Ինքնաթիռի կործանման հետևանքով երկու օդաչու է զոհվել, բնակիչների շրջանում զոհեր չկան, բռնկված հրդեհը մեկուսացվել է:
Սու-30 ինքնաթիռը վթարի է ենթարկվել փորձնական թռիչքի ժամանակ։