Սերխիո Ռամոսն՝ առանց դաջվածքների (Լուսանկարներ)
Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը նոր հրապարակում է կատարել Ինստագրամի իր պաշտոնական էջում:
Արքայական ակումբի իսպանացի ֆուտբոլիստը մաքրել է մարմնի դաջվածքները: Լուսանկարի մեկնաբանություններում ֆուտբոլիստի երկրպագուները զարմանքով են արձագանքել դաջվածքների բացակայությանը:
Հիշեցնենք, որ Ռամոսի գրեթե ամբողջ մարմինը ծածկված էր դաջվածքներով: