Սերխիո Գոնսալեսը գլխավորել է «Կադիսը» եւ անցկացրել առաջին մարզումը (ՏԵսանյութ և լուսանկարներ)
Իսպանացի Սերխիո Գոնսալեսը նշանակվել է «Կադիսի» գլխավոր մարզիչ՝ փոխարինելով նախօրեին հեռացված իսպանացի Ալվարո Սերվերային, հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։ 45-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
Սերխիո Գոնսալեսը 2014-2015-ին գլխավորել է «Էսպանյոլը», 2018-2021-ին՝ «Վալյադոլիդը»։ Նա այժմ նաեւ Կատալոնիայի հավաքականի գլխավոր մարզիչն է։
Սերխիո Գոնսալեսի մարզչական շտաբում են իսպանացի մասնագետներ Դիեգո Ռիբերան, Սերխիո Դորադոն եւ Կառլոս Սանչեսը։
«Կադիսում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը։
Իսպանիայի ընթացիկ առաջնության 20 խաղում «Կադիսը» տարել է 2 հաղթանակ, կրել 10 պարտություն, 8 հանդիպում ավարտել ոչ ոքի եւ 14 միավորով նախավերջին տեղում է։
21-րդ տուրում «Կադիսը» հունվարի 18-ին կընդունի «Էսպանյոլին»։
Տեսանյութը՝ այստեղ: