Քեյնը ցանկանում է հեռանալ «Տոտենհեմից»
Անգլիական «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը ցանկանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ ակումբից, հայտնում է The Times-ը:
Քեյնը հիասթափված է «Բավարիայից» 2:7 հաշվով կրած պարտությունից և առաջիկայում ակումբից հեռանալու որոշման մասին կհայտնի «Տոտենհեմի» ղեկավարությանը:
Հարի Քեյնը հանդիսանում է «Տոտենհեմի» ակադեմիայի սան: Թիմի հիմնական կազմում 26-ամյա հարձակվողն իր մրցելույթները սկսել է 2013 թվականից:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Քեյնը մասնակցել է 7 հանդիպման և դարձել 5 գոլի հեղինակ: