Եթե հաղթենք, ապա մի փոքր կմեղմենք անհաջող մեկնարկից առկա տպավորությունը. Հարի Քեյն
«Տոտենհեմի» եւ Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը պատմել է սպասումների մասին «Արսենալի» հետ Հյուսիսային Լոնդոնի դերբիից, որը տեղի կունենա Անգլիայի առաջնության չորրորդ տուրում։
«Երբեք չես ցանկանում միջազգային դադարի գնալ միավորներ կորցնելուց հետո։ Մեզ սպասվում է մեծ դիմակայություն։ Այնքան մեծ, որքան հնարավոր է պատկերացնել՝ Հյուսիսային Լոնդոնի դերբի։ Եթե հաղթենք, ապա մի փոքր կմեղմենք անհաջող մեկնարկից առկա տպավորությունը։ Հեշտ չի լինի, բայց մենք պետք է լավ պատրաստվենք եւ վստահ լինենք, որ կարող ենք հաղթել»,- Քեյնի խոսքը մեջբերում է BBC-ն։
«Արսենալ» - «Տոտենհեմ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։30-ին։
«Տոտենհեմը» առաջին երեք խաղում վաստակել է 4 միավոր, «Արսենալը»՝ 6։