Հարի Քեյնը 200-րդ հանդիպումն է անցկացնում Պրեմյեր լիգայում, խփել է 135 գոլ
Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը 200-րդ հանդիպումն է անցկացնում Պրեմյեր լիգայում։ Անգլիայի առաջնության 20-րդ տուրում պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հյուրընկալվել է «Նորվիչին»։
Անգլիացի հարձակվողը Պրեմյեր լիգայում խփել է 135 գոլ։ Միայն երկու ֆուտբոլիստներ Պրեմյեր լիգայում անցկացրած առաջին 200 հանդիպումներում ավելի շատ են գոլ խփել․ Ալան Շիրեր (145) եւ Սերխիո Ագուերո (138)։
«Նորվիչ» - «Տոտենհեմ» խաղում ընթանում է առաջին կեսը, 1։0 հաշվով հաղթում են դաշտի տերերը։