Ատամբաևը որպես կասկածյալ ներգրավված չէ իր տան գրոհի ժամանակ հատուկջոկատայինի սպանությանը. լրատվամիջոց
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևը և նրա թիկնապահները որպես կասկածյալներ ներգրավված չեն նրա տան գրոհի ժամանակ հատուկջոկատայինի սպանության մեջ: Այս մասին հայտնել է 24.kg գործակալությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուրին:
«Քննչական մարմինը պարզել է տղամարդու անձը, ով սպանել է ԱԱՊԿ հատուկ նշանակության «Ալֆա» ջոկատի փոխգնդապետ Ուսենբեկ Նիյազբեկովին: Հայտնի է, որ կասկածյալներ չեն համարվում ո՛չ նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևը, ո՛չ նրա թիկնապահները: Նախնական տեղեկություններով՝ Ուսենբեկ Նիյազբեկովին գնադակահարել են իր իսկ ինքնաձիգով: Հայտնի է նաև, որ կասկածյալին ձերբակալել են»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Ղրղզստանի դատախազությունը հանդես էր եկել հայտարարությամբ առ այն, թե՝ հատուկջոկատայինի մահը Ատամբաևի ձեռքի գործն է:
Ղրղզստանի ԱԱՊԿ ղեկավարն Աթամբաևին մեղադրել էր պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ :