Հատուկջոկատայինի մահը Ատամբաևի ձեռքի գործն է. Ղրղզստանի դատախազություն
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին մեղսագրվում է մի շարք առանձնապես ծանր հանցագործությունների կատարումը, այդ թվում՝ հատուկջոկատայինի սպանությունը: Այսօր Բիշքեկում մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Ղրղզստանի գլխավոր դատախազության վարչության պետ Զամիր Բեյշեկեևը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ատամբաևին հանձնվել է ծանուցում մի քանի առանձնապես ծանր հանցագործություններին մասնակցության մեջ կասկածվելու մասին»,- ասել է նա: Նրա խոսքով՝ պետության նախկին ղեկավարին մեղսագրվում են՝ իրավապահ մարմինների աշխատակիցների դեմ բռնության կիրառում, զանգվածային անկարգությունների կազմակերպում, սպանություններ, սպանության փորձեր, իրավապահ մարմինների աշխատակցի սպանություն եւ պատանդառության կազմակերպում:
Քիչ առաջ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Ղրղզստանի իշխանությունները կալանք են դրել նախկին նախագահ Ատամբաևի ունեցվածքի հիմնական մասի վրա:
Ղրղզստանի ԱԱՊԿ ղեկավարն էլ Աթամբաևին մեղադրել է պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ :