Պարսից ծոցում ձերբակալվել է հերթական օտարերկրյա նավը․ ԶԼՄ-ներ
Չորեքշաբթի Իրանը ձերբակալել է մաքսանենգ վառելիք փոխադրող օտարերկրյա նավ Պարսից ծոցի Ֆարսի կղզու մերձակայքում․ նավը վառելիքը տեղափոխում էր արաբական կղզիներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Telegram-ում Al-Mayadeen հեռուստաալիքին, որն իր հերթին վկայակոչել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ, Իրանի ԶՈՒ էլիտար ստորաբաժանում)։
Հաղորդված տեղեկություններով՝ նավում գտնվել է 700 հազար լիտր մաքսանենգ վառելիք։ Ալիքի հաղորդմամբ՝ ձերբակալվել են օտարերկրյա յոթ նավաստիներ։