Հաքերները գողացել են աստղերի լուսանկարները, որոնք արվել են սեռական օրգանների մեծացման վիրահատությունների ժամանակ
«The Dark Overlord» հաքերային միավորումը հաղորդել է հայտնի մարդկանց լուսանկարներն ու անձնական տվյալները Բրիտանիայում պլաստիկ վիրահատությունների առաջատար կլինիկայից՝ London Bridge Plastic Surgery-ից (LBPS) գողանալու մասին: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «The Daily Beast»-ին:
Հաքերների խոսքով՝ իրենց հաջողվել է կոտրել կլինիկայի էլեկտրոնային փոստը: Այսպիսով նրանց տրամադրության տակ են հայտնվել հայտնի մարդկանց անձնական տեղեկությունները և հենց վիրահատական սեղանից արված լուսանկարները: Ցանցահենները ոչ մի պահանջ չեն ներկայացնում, սակայն խոստանում են, որ շուտով այդ լուսանկարները կհայտնվեն համացանցում:
«Մենք տերաբայթ այդ հիմարությունից ունենք՝ տվյալների բազա, անուններ, ընդհանրապես, ամեն ինչ: Այստեղ նույնիսկ թագավորական ընտանիքի ներկայացուցիչները կան»,- նշել են կիբերհանցագործները:
Կլինիկան հաստատել է հաքերային հարձակումը և հաղորդել, որ իրենք համագործակցում են ոստիկանության հետ, որպեսզի բռնեն նրանց: